Ջեսափի մրցույթը Հայաստանում և աշխարհում

Սույն գրքույկը իրենից ներկայացնում է Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղի մի յուրօրինակ ուղեցույց, որն ընթերցողին ծանոթացնում է մրցույթի պատմության, անցկացման կարգի և շնորհվող մրցանակների, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում մրցույթի կազմակերպիչների և Հայաստանում Ջեսափի մրցույթի պաշտոնական վեբ կայքի մասին: Գրքույկում ներկայացվում է նաև Հայաստանի Ջեսափի ակումբը, որը Հայաստանում մրցույթի կայացման գործում մի կարևոր նորաստեղծ օղակ է հանդիսանում: Գրքույկը նախատեսվում է Ջեսափի մրցույթի մասնակիցների, բուհերի, երիտասարդ իրավաբանների ու մրցույթով բոլոր հետաքրքրվողների համար: