«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» (3-րդ գիտաժողով)

Գրքույկն ընդգրկում է 2006 թվականի հոկտեմբերին կայացած «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 3-րդ գիտաժողովի 5 լավագույն զեկույցները: Գիտաժողովի նպատակն էր փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, խրախուսել նրանց կողմից լուրջ ուսումնասիրությունների իրականացումը, նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաև լսել նոր գաղափարներ և լուծումներ, որոնք առաջարկվել են նոր սերնդի երիտասարդ իրավաբանների կողմից: