Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ավարտեց «Տեղեկատվության տարածում» ենթածրագիրը

Սույն թվականի օգոստոսի 14-ից 15-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կայանալիք «Տեղեկատվության մատչելիության ապահովումը պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների բնագավառում»  սեմինարը կամփոփի Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից իրականացվող  «Տեղեկատվության տարածում» ենթածրագիրը:

Սեմինարին կմասնակցեն ՀՀ Առողջապահության, Կրթության, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, մարզպետարանների, ԶԼՄ-ների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2004թ. փետրվարից իրականացվող «Տեղեկատվության տարածում» ենթածրագրի հիմնական նպատակն է հանրությանը տեղեկատվություն հաղորդել առողջապահության, կրթության և աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում ՝ պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ: Ենթածրագիրն ՀԵԻԱ կողմից իրականացվում է ՓրայսուոթերհաուսՔուփեր կազմակերպության «Հայաստան. հանրային ոլորտի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում:

Ենթածրագիրն իրականացվել է հիմնականում երեք ուղղություններով՝

ա/ բնակչությանն իրավաբանական խորհրդատվության մատուցում առողջապահության, կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում ՝ պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ

բ/ վերը նշված հանրային ծառայությունների վերաբերյալ 16 ռադիոհաղորդումների պատրաստում և հեռարձակում հանրային ռադիոյով

գ/  վերը նշված հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների պատրաստում, հրատարակում և  տարածում Հայաստանի տարածքում:

Մենք պատրաստ ենք տրամադրել Ձեզ լրացուցիչ տեղեկություն, որի համար կարող եք դիմել Անուն Ազգանունին, աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00, հեռ. 540199; ֆաքս. 580299; Էլ.փոստ [email protected]m:

Կատարող՝ Նարինե Կարապետյան, հեռ. 540199