«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՉ ՄԻ ԴԵՍՊԱՆ ՉԻ ԽՈՍԻ ԴՐԱ ՄԱՍԻՆ»

Երեկ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի պաշտոնական բացման արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեսպան Տրայան Հրիսթեան։ Ըստ միջոցառման հեղինակների՝ ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոոուպցիոն բարեփոխումների խթանման եւ իրականացման գործում։ «ժողովուրդ»-ը զրուցել Է Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեանի հետ՝ պարզելու նրա տեսակետը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին։
– Պարոն դեսպան, Եվրամիությունը տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն Է ցուցաբերել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին։ Ձեր գնահատմամբ՝ որքանով են արդյունավետ եղել այդ ծրագրերը, արդյոք դրանց արդյունքում Հայաստանում կոռուպցիան նվազել Է։
– Անձնական կարծիք, որպես դեսպան, ես չեմ կարող ասել, ես կարող եմ ներկայացնել միայն մեր գնահատականները, որպես Եվրամիություն՝ այն ծրագրերի վերաբերյալ, որոնք մինչեւ այժմ իրականացվել են։ Կարող եմ ասել, որ այն ծրագրերը, որոնք իրականացվել են, ստեղծել են այն հարթակը, որպեսզի կարողանանք այդ խնդիրը Հայաստանում լուծել։ Այն հարթակը, որին արդեն հասել ենք, սկսվել Է որոշակի գնահատման փուլից, որը բարելավվել Է։ Բայց ժամանակն առաջ Է շարժվում եւ մարդկանց պատկերացումները մեծացել են… թե ինչպես կարելի Է նեգատիվորեն օգտագործել հակակոռուպցիոն միջոցները։ Ինչպես միջոցառման ժամանակ ներկայացրեց պարոն Կարեն Զադոյանը, այս հարցը կարիք ունի ուշադրության եւ մշտական ջանքերի։ Եվ այս գործողություններն ու ջանքերը պետք Է տանեն նրան, թե ինչպես են քաղաքացիական հասարակությունը, անհատները կարողանում համագործակցել այս խնդիրն արմատախիլ անելու համար։ Մենք շատ հետաքրքրված ենք տեսնելու, թե ինչպես այդ դրական ընթացքը կշարունակվի եւ նաեւ այս ծրագրի աջակցու-թյամբ ապագայում իր զարգացումը կունենա։ Չենք կարող ասել ու չենք ուզում ասել, որ այս ծրագրի միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը կավարտվի, բայց մենք հույս ունենք, որ հասարակությունն ավելի լավ տեղեկացված կլինի այս ամենի մասին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրված կլինեն ավելի ընդարձակ ներկայացնելու այս խնդիրները, իսկ քաղաքացիական հասարակությունն էլ կունենա ավելի վերահսկող եւ մոնիթորինգային դերակատարում։ Եվ, ի վերջո, հույս ունենք, որ կառավարությունը կունենա ավելի լավ մեխանիզմներ, կկիրառի դրանք ու այդ բացասական երեւույթի՝ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի լավ արդյունք կունենա։
– Այսինքն՝ Զեզ բավարարում Է ՀՀ իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարը։
– Ես գիտեմ տարբեր ինստիտուտներ, մարմիններ, որոնք Հայաստանում դա իրականացնում են։ Անցյալ տարի մենք ունեցանք սեմինար, որն ուղղված էր բոլոր նրանց, ում հետաքրքրում Էր այս հարցը… տեսնելու, գնահատելու հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետ իրականացման եղանակները։ Եվ պետական մարմիններն էլ էին մասնակցում այդ սեմինարին։ Վստահ եմ ու կարծում եմ, որ մեծ հետաքրքրություն կա պետական մարմինների կողմից հասկանալու, թե ինչպես կարելի Է պայքարել կոռուպցիայի դեմ։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, ապա այսօր հնչեցին որոշ կարծիքներ, թե ինչպես Է այդ արդյունավետությունն ընկալվում կամ չի ընկալվում հասարակության կողմից։ Կարծում եմ՝ այդ գործողությունները պետք Է շարունակվեն ապագայում, որպեսզի ավելի լավ ընկալում լինի, երբ հարցը վերաբերվի կոռուպցիայի դեմ պայքարին։
– Կարելի՞ Է ասել, որ Դուք ՀՀ իշխանություններին համարում եք ոչ կոռումպացված։
֊Աշխարհում ոչ մի դեսպան չի խոսի դրա մասին։
Հ Գ. Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան խուսափողական պատասխաններ էր տալիս հատկապես ՀՀ իշխանությունների՝ կոռումպացվածության մասին հարցերին։

Ժողովուրդ օրաթերթ, 26 մարտի, չորեքշաբթի, 2014