Կարեն Զադոյան. «Հայաստանում լուրջ խնդիր է կոռուպցիա երեւույթը» (Տեսանյութ)

Իրավիճակը վերահսկելու համար ստեղծվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը: «Կոռուպցիայի դեմ պայքարում միայն իշխանությունների կամքը դեռ բավարար չէ, այստեղ նաեւ քաղհասարակության ներգրավվածությունն է պետք, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել այդ խնդիրը»: Այդ մասին այսօր Լոռու մարզպետարանում լրագրողների հետ զրույցում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման սեմինարի ժամանակ ասաց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ նախագահ Կարեն Զադոյանը: Կարեն Զադոյանը նշեց, որ Հայաստանում լուրջ խնդիր է կոռուպցիա երեւույթը, այդ պատճառով էլ նմանատիպ ծրագրերի անհրաժեշտություն կա, եւ նաեւ կարիք կա քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը դրանց: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են մի շարք գործողություններ, որոնց հիմնական նպատակն է լինելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ԶԼՄ-ներին օգնել ավելի ակտիվորեն ներառելու կոռուպցիայի դեմ պայքարում: Կարեն Զադոյանը նաեւ տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում լինելու են հակակոռուպցիոն բնույթի ուսուցումներ եւ վերջում մրցութային հիմունքներով տրամադրվելու են փոքրիկ դրամաշնորհներ: «Ունենք թիրախ դրույթներ` առաջինը` հակակոռուպցիոն անկախ հանձնաժողովի ստեղծումն է, որտեղ ներգրավված կլինեն քաղաքացիական հասարակության անդամները, եւ երկրորդը` ապօրինի հարստացման քրեականացումն է, որը կոնվենցիայով նախագծված է, եւ մենք` քաղաքացիական հասարակության անդամներս, պետք է այն օրակարգային դարձնենք իշխանությունների համար, որովհետեւ նմանատիպ ինստիտուցիոնալ մարմինների եւ կառուցակարգերի ստեղծումը բանաձեւ է նաեւ կոռուպցիայի վերացման համար»,-ասաց Կարեն Զադոյանը: Ծրագիրը տեւելու է երեք տարի: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ն այն իրականացնում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի հետ համագործակցությամբ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս կարեւորեց ծրագիրը: «Սա պետական կառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների համագործակցության լավագույն քայլ է` նպատակաուղղված մեզանում քաղաքացիական հասարակության ձեւավորման ու կայացման գործին»,-եզրափակեց մարզպետը:
Մանրամասները` տեսանյութում:
https://www.newsbox.am/k-zadoyan/