ՀԵԻԱ-ն առաջարկում է կենտրոնում դադարեցնել բարձրահարկերի շինարարության թույլտվությունը

Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատումն օրենսդրորեն կանոնակարգելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաե ՀԿ-ն նույնպես քննարկվող հիմնախնդրի վերաբերյալ ներկայացրել է առաջարկությունների փաթեթ: Ասոցիացիայի գործադիր տնօրեն Ա. Սարիբեկյանի ստորագրությամբ վավերացրած փաստաթղթում հարց է բարձրացվում Երևանում իրականացվող կանաչապատման աշխատանքների հիմնախնդրի մասին: Նշվում է, որ այդ ուղղությամբ աշխատանքները կատարվում են թերություններով, իսկ դեռ պահպանվող կանաչ տարածքներն էլ հիմնականում «պատկանում են որոշ սեփականատերերի և ծանրաբեռնված են սրճարաններով, ապակեպատ կամ բետոնապատ անհրապույր և քաղաքի ընդհանուր տեսքին չհամապատասխանողե շինություններով: Այս առումով հատկապես մատնանշվում են Օպերային թատրոնին, մետրոյի «Երիտասարդականե կայարանին, պետական կոնսերվատորիային հարակից հատվածները, Օղակաձև զբոսայգին և այլն: Աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրվում է նաև մայրաքաղաքի թաղամասերում և բակերում առկա բազմաթիվ հիմնախնդիրների վրա, առաջարկում դրանց լուծման մի շարք ուղիներ: «Բոլոր քաղաքակիրթ երկրներում գործում է այն տրամաբանությունը, որ քաղաքաշինական ծրագրեր իրականացնելիս պահպանում են իրենց պատմական հին քաղաքը: Որպես կանոն, այդ քաղաքները բաժանվում են երկու մասի՝ հին քաղաքի և նոր քաղաքի: Մեր Երևանում այդ սկզբունքը չի գործում, այլ նման է «նորացվածե «հին» քաղաքի: Չկան ճարտարապետական ճիշտ և քաղաքի տրամաբանությանը համապատասխան լուծումներե,- գրում է երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրենը:Նա անդրադառնում է ճարտարապետական այնպիսի հուշարձանների, ինչպիսիք են «Փակ շուկանե և Հյուսիսային պողոտայում, Պուշկինի, Արամի, Բուզանդի, Աբովյան փողոցներում գտնվող մի շարք պատմամշակութային նշանակության կառույցները կամ ստորգետնյա անցումները: Առաջարկությունների փաթեթում ներկայացվում են Երևանի Փոքր կենտրոնի քաղաքաշինական հիմնախնդիրների լուծման մի շարք տարբերակներ: Մասնավորապես առաջարկվում է Երևանի կենտրոնում առանձնացնել «Հինե Երևանը և քաղաքի կառուցապատման աշխատանքներն իրականացնել դրանից դուրս, կենտրոնում դադարեցնել բարձրահարկերի շինարարության թույլտվությունը, ապամոնտաժել քաղաքի կենտրոնում ցածրահարկ շենքերի ճակատային մասերում արված բարեկարգումները ու շենքերը բերել իրենց նախկին՝ հատակագծային տեսքին և այլն:

https://www.armtown.com/news/am/lra/20120710/68155/