Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ Լոռու մարզպետարանի միջև Համագործակցության համաձայնագրի կնքման պաշտոնական արարողություն

Մարտի 14-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանում (հասցե` ք. Վանաձոր, Հայքի Հրապարակ) տեղի կունենա Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ Լոռու մարզպետարանի միջև Համագործակցության համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը:

Կարևորելով տարածքային կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կառավարման արդյունավետության բարձրացման մեթոդական ու մեթոդաբանական օժանդակության հրատապությունը, անհրաժեշտ համարելով պետական կառավարման (այդ թվում՝ տարածքային կառավարման) մարմինների կողմից պետության անունից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, ձգտելով հնարավորին չափ նպաստել քաղաքացիների շահերի և իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ու որոշումների կայացմանը նրանց անմիջական մասնակցության ապահովմանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ Լոռու մարզպետարանի միջև տեղի է ունենալու Համագործակցության Համաձայնագրի կնքման պաշտոնական արարողություն:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը,

ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման բաժնի տնօրեն

Սթիվեն Բրագերը:

Միջոցառումը տեղի է ունենալու ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացումե ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀԵԻԱ-ն համանման համագործակցության համաձայնագրեր է կնքել նաև ՀՀ Տավուշի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզպետարանների հետ:

Պաշտոնական արարողությանը իրենց մասնակցությունն են ունենալու ներկայացուցիչներ պետական և տեղական ինքնակառավարման մարմինններից, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ԶԼՄ-ներից:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 540199; ֆաքս 580299; URL https://www.ayla.am:

Կատարող՝ Նարինե Կարապետյան, հեռ. 540199; Էլ.փոստ` [email protected]:

https://nt.arminco.com/am/events/6796/