«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում ուսուցանողների ուսուցման 2-րդ դասընթացների շարք (Վանաձոր)

Լոռու մարզ, ք. Վանաձոր, 05.09.2015-19.09.2015
«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 19-ը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակում թվով 7 ակտիվ երիտասարդների համար անցկացվել է ուսուցանողների ուսուցման դասընթացը, որի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է «Կանանց վերարտադրողական առողջության իրավունքները, այդ թվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցը», «Աշխատանքային իրավունքները, այդ թվում՝ հավասար վճարումը և մայրության նպաստները, աշխատանքային խտրականության արգելքը», «Սեփականության իրավունքը, այդ թվում՝ ամուսնության, ամուսնալուծության և ժառանգման համատեքստում», «Կանանց մասնակցությունը, միջազգային լավագույն փորձը», «Միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունները և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները» թեմաները:
Ուսուցանողների ուսուցման ավարտից հետո դասընթացի մասնակիցները կանանց իրավունքների վերաբերյալ տարբեր ուսումնական հաստատություններում և համայնքներում հանրային իրազեկության սեմինարներ են անցկացրել:

«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում Ուսուցանողների ուսուցման 2-րդն դասընթացների շարքի ժամանակացույց

Մասնակիցների ցուցակ