ՀԵԻԱ նախագահը աշխատանքային հանդիպում ունեցավ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի ղեկավարի հետ

Այսօր ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը Պրահայում աշխատանքային հանդիպում ունեցավ «Ագորա Սենթրլ Յուրոփ» չեխական հասարակական կազմակերպության նախագահ Իվանա Բուրսիկովայի և կազմակերպության երիտասարդական ծրագրի ղեկավար Թոմաս Բազալայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում կրթական ծրագրեր ուղված դպրոցական աշակերտների բանավիճելու հմտությունների զարգացմանը։ Բանավեճի թեմանները զանազան կարող են լինել. ՏԻՄ-երում կանանց մասնակցության հարցերից մինչև կոռուպցիայի դեմ պայքարը։
Հանդիպան ավարտին երկկողմ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ նոր ծրագիր մշակել, որի աշխատանքները նախատեսվեց ավարտել առաջիկա մեկ ամսվա ընթացքում։