2005

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2004 թվականի աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ

Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2004թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաև` հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ ստանդարտների` պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք` ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը` թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

  1. Մենք նշանակվել ենք որպես Ընկերության աուդիտոր 2004թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա համար և, հետևաբար, մեր հաշվետվությունը չի վերաբերում նախորդ տարիների ֆինանսական հաշվետվություններին: Այս ֆինանսական հաշվետվություններում ներկայացված 2003թ. տվյալները, որոնք աուդիտի են ենթարկվել Գրանթ Թորնթոն Ամիօ Ընկերության կողմից, բերվում են միայն համեմատության նպատակով: Այդ տվյալներում կատարված ցանկացած փոփոխություն կամ ուղղում համապատասխան հետևանքներ կունենա 2003թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա արդյունքների վրա և իր ազդեցությունը կթողնի 2004թ. տարեկան ֆինանսական հաշվետվություններում:
  2. Քանի որ մենք նշանակվել ենք որպես Ընկերության աուդիտոր 2005թ., ուստի մենք չենք մասնակցել Ընկերության կողմից նյութական պաշարների 31 դեկտեմբեր 2004թ. անցկացված գույքագրման գործընթացին:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեր կարծիքով, բացի վերը նշվածից, 2004թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
31 դեկտեմբերի 2004թ.

հազար դրամ

Ծանոթ.
2004
2003
ԱԿՏԻՎ
I. Ոչ ընթացիկ ակտիվներ
Հիմնական միջոցներ 3 41,802 41,776
Ոչ նյութական ակտիվներ 4 159 177
Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ 41,961 41,953
II. Ընթացիկ ակտիվներ
Տրված ընթացիկ կանխավճարներ 5 2,969 7.222
Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով 5 428 4
Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով 5 11
Այլ դեբիտորական պարտքեր 5 279
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ 6 19,596 39,698
Ընդամենը ընթացիկ ակտիվներ 46,924 30,491
ՀԱՇՎԵԿՇԻՌ 65,244 88,877
ՊԱՍԻՎ 88,877 67,000
III. Սեփական կապիտալ
Կուտակված շահույթ (վնաս) 763
Սեփական կապիտալի այլ տարրեր 465
Ընդամենը սեփական կապիտալ 763 465
IV. Ընթացիկ պարտավորություններ
Կրեդիտորական պարտքեր գնումների գծով 122
Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին 189
Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով 7 47 146
Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով 893
Եկամուտներին վերաբերող շնորհներ 8 64,434 87,062
Այլ ընթացիկ պարտավորություններ
Ընդամենը ընթացիկ պարտավորություններ 64,481 88,412
ՀԱՇՎԵԿՇԻՌ 65,244 88,877

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2004թ.-31.12.2004թ.

հազար դրամ

Ծանոթ.
2004
2003
Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում` 54,751 57,445
Դրամաշնորհներ 54,114 56,601
Անդամավճարներ 637 844
Գործառնական այլ ծախսեր, այդ թվում` 10 54,452 56,980
Դրամաշնորհներ 54,114 56,601
Անդամավճարներ 9 339 379
Գործառնական շահույթ (վնաս) 299 465
Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս) (4,240) 0
Սովորական գործունեությունից շահույթ (վնաս) (3,941) 465

ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2004թ.-31.12.2004թ.

հազար դրամ

Ծանոթ.
2004
2003
Դրամական միջոցների տարեսկզբի մնացորդը 39,699 16,286
Գործառնական գործունեությունից դրամական միջոցների մուտքեր
Գործառնական այլ գործունեությունից 43,761 115,338
Ընդամենը գործառնական գործունեությունից մուտքեր 43,761 115,338
Գործառնական գործունեությունից դրամական միջոցների ելքեր
Նյութերի, ապրանքների ձեռք բերման գծով 2,677 4,910
Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գծով 17,615 10,601
Վճարումներ աշխատակիցներին և նրանց անունից 23,335 24,709
Վճարումներ բյուջե 3,465 3,452
Վճարումներ սոցիալական ապահովագրության հիմնադրամ 4,394 4,270
Գործառնական այլ գործունեությունից ելքեր 1.300 31,108
Հիմբերում (15,504) (28,770)
Ընդամենը գործառնական գործունեությունից ելքեր 52,786 79,050
Գործառնական գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր (9,025) 36,288
Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների ելքեր
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների ձեռք բերման գծով 6,838 12,223
Ֆինանսական ակտիվների ձեռքբերումից, փոխառությունների տրամադրումից
Ընդամենը ներդրումային գործունեությունից ելքեր 6,838 12,223
Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր (6,838) (12,223)
Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների ելք
Վճարված շահաբաժիններ և տոկոսներ 0 5
Ընդամենը ֆինանսական գործունեությունից ելքեր 0 (5)
Ընդամենը դրամական միջոցների զուտ հոսքեր (15,863) 24,060
Արտարժույթի փոխարժեքային տարբերություններ** (4,240) (647)
Դրամական միջոցների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջին 6 19,596 39,699