2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

2. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

3. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ

4. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ

5. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

6. ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

7. ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

10. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

11. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի բարեկամներ, գործընկերներ և համախոհներ,
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2010 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Դրանում հակիրճ ներկայացվում է կազմակերպության, նրա իրականացրած և ընթացիկ գործունեության, ծրագրերի և Ֆինանսական հաշվետվությունների ամփոփումը: Տարեկան հաշվետվության տպագրմանը և շահագրգիռ անձանց ու կառույցների շրջանում դրա տարածմանը մեծ դերակատարություն վերապահելով՝ մենք փորձում ենք ստեղծել հնարավորություն կազմակերպության գործունեությունը բոլոր հետաքրքրված անձանց համար է°լ ավելի թափանցիկ ու հասանելի դարձնելու համար, որը կապահովի նաև կառույցի հաշվետվողականությունն իր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների համար, ինչը կազմակերպության արդյունավետ գործունեության հիմնասյուներից մեկն է:
2010 թ.-ը բավականին բարեբեր շրջան էր ՀԵԻԱ-ի համար: Անցնող տարում ՀԵԻԱ-ն իրականացրել է 5 բազմաբնույթ ծրագրեր, որոնց ընթացքում կառույցն իր գրասենյակների և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակության շնորհիվ բացված Շահերի պաշտանության և աջակցության կենտրոնների և ընդունարանների միջոցով շարունակել է անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել ՀՀ բնակչությանը, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով: Մեկ կարևոր նկատառում ևս. այս տարի ՀԵԻԱ-ն բացի անվճար իրավաբանական ծառայություններից, տրամադրել է նաև անվճար փաստաբանական ծառայություններ, ինչը, անխոս, անգնահատելի է հասարակության ծայրահեղ կարիքավոր անդամների համար: Միաժամանակ բավականին մեծ աշխատանք է կատարվել բնակչության շրջանում՝ իրենց իրավունքների վերաբերյալ մատչելի տեղեկատվության տարածման առումով: Կարևորելով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը՝ ՀԵԻԱ-ն արդյունավետորեն աշխատել է համակարգային և ընթացակարգային բարեփոխումների ուղղությամբ: Մեծ աշխատանքներ են տարվել նաև բնակչության իրավական իրազեկման ուղղությամբ, երիտասարդ իրավաբանների մասնագիտական կայացման նպատակով կազմակերպվել են մի շարք ուսուցողական դասընթացներ, կազմակերպվել և անցկացվել են թվով 4 ուսանողական գիտաժողովներ, որոնցից երեքը հանրապետական նշանակության, մեկը` մարզային՝ կազմակերպված ՀԵԻԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղի Գյումրու գրասենյակի կողմից, որի շրջանակներում տպագրվելու և տարածվելու է լավագույն հեղինակների զեկույցների ժողովածուն, ինչը, անշուշտ, մեծ հետաքրքրություն է վայելում ընթերցողների շրջանում: Այնուհետև, անցնող տարում ևս կազմակերպվել է «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթ» դատախաղը:
2010 թ.-ը այնքանով է նաև առանձնանում ՀԵԻԱ-ի համար, որ մի շարք գործընկերային կապեր են հաստատվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ մարմինների և միջազգային տարբեր կառույցների հետ, որոնց հետ համագործակցությունը ստացել է իրավական ամրագրում` փոխըմբռնման հուշագրեր ստորագրելու միջոցով:
ՀԵԻԱ-ի վերը նշված ձեռքբերումներում իրենց ուրույն ներդնում են ունեցել ՀԵԻԱ-ի անդամներն ու աշխատակազմը, կամավորներն ու շահակիցները, գործընկերներն ու շահառուները, դոնորներն ու աջակիցները, որոնց հայտնում եմ մեր երախտագիտությունը: Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բոլորի աշխատանքը գնահատվում է և բերում ցանկալի արդյունքներ, ինչը և թույլ է տալիս մեզ մեծ նվիրումով աշխատել: Այսօր, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հստակ քայլեր է կատարում մեր հանրապետությունում ժողովրդավարության զարգացման և իրավական պետության հզորացման ճանապարհին: Կառույցը այսուհետ ևս իր նվիրական աշխատանքի շնորհիվ կփորձի իրականացնել հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների և շահերի պաշտպանությունը, կատարելագործել նոր սերնդի երիտասարդ իրավաբանների մասնագիտական հմտությունները և կարողությունները:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի

նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հիմնադրվել է 1995թ.-ին, Երևանում: Իր գործունեության 16 տարիների ընթացքում, արժանանալով շահառուների, գործընկերների և համակիրների բարձր գնահատանքին և վստահությանը, այսօր արդեն անհամեմատելի տեղ է զբաղեցնում ՀՀ իրավական դաշտում:
Հիմնադրման օրվանից ի վեր կառույցը, որդեգրելով լուրջ առաքելություն և կրելով բարձր արժեքներ, իր նպատակամղված աշխատանքների միջոցով սկսեց կատարելագործել իր առջև դրված խնդիրների իրագործումն ու հիմնական նպատակները՝ նպաստելով հասարակության իրավունքների պաշտպանության, երիտասարդ իրավաբանների զարգացման և ժողովրդավարության կայացման:
Ռացիոնալ աշխատանքների միջոցով ՀԵԻԱ-ն արագ քայլերով սկսեց սերտորեն համագործակցել մի շարք պետական, հասարակական, արտասահմանյան և միջազգային կառույցների հետ, և իրականացնեց բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված իր նպատակների իրագործմանը: Ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց կառույցի ծառայությունները հասանելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ ի շնորհիվ ՀՀ մարզերում գործող գրասենյակների, իսկ վերջին տարիներին այդ տարածքների թիվն ավելի է ընդլայնվել: Ներկայումս ՀԵԻԱ-ն ունի 6 մարզային մասնաճյուղեր՝ մասնավորապես ՀՀ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզային մասնաճյուղեր և Երևանյան մասնաճյուղ: 2010 թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի կողմից շարունակվեցին գործարկվել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակությամբ բացված Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ և ընդունարաններ ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի մարզերում, ինչպես նաև գործարկվեցին նոր Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ և ընդունարաններ ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում` նույնպես ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակությամբ:
Իրավաբան ուսանողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման, իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում կրթության որակի բարձրացման, իրավաբան ուսանողների կողմից իրավագիտության ոլորտում հետազոտությունների իրականացման և իրավագիտության զարգացման միջազգային փորձին հաղորդակից դարձնելու նպատակով ՀԵԻԱ-ն 2003թ.-ին ստեղծեց իր ստորաբաժանումներից մեկը՝ Իրավաբան ուսանողների բաժանմունքը: ՀԵԻԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: ՀԵԻԱ-ի գործունեության թափանցիկության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.ayla.am:
ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են մարդու իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, դատաիրավական և օրենսդրական բարեփոխումներին աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը, կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:

III. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան որդեգրել է հետևյալ արժեքները.
-հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
-իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
-պաշտպանված մարդու իրավունքներ.
-իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ.
-հզոր քաղաքացիական հասարակություն:

IV. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեության ընթացքում գրանցվող բոլոր հաջողությունները հիմնականում պայմանավորված են նրա թիմը կազմող արհեսատավարժ մասնագետների գիտելիքների բարձր մակարդակով և նոր գաղափարներով հարուստ անհատներով, որոնք անշեղորեն հետևելով կառույցի որդեգրած արժեքներին և առաքելությանը, մշտապես անշահախնդրորեն իրենց ներդրումն են ունենում կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով ՀԵԻԱ-ի ապագայի համար էական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններով և գաղափարներով: ՀԵԻԱ-ի թիմը մշտապես իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը: ՀԵԻԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների իրական նշանակությունը, ուստիև իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:

V. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (նկար1)

Ներկայումս ՀԵԻԱ-ն համագործակցում է հարյուրից ավել հասարակական, տասնյակ պետական, միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների հետ: Կառույցը պարբերաբար իրականացնելով մասնագիտական բնույթի տարբեր միջոցառումներ՝ գործընկերային կապեր է հաստատել տարբեր պետական մարմինների, այդ թվում նաև ՀՀ Կառավարության, մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների, ԱԺ-ի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, դատաիրավական համակարգի ինստիտուտների ու այլ կառույցների հետ:

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հիմնվել է 1992 թ.-ին: Դեսպանատան աջակցման ծրագրերը նպաստում են Հայաստանում երկարաժամկետ տնտեսական զարգացմանը, կայուն սոցիալական քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը£
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը պատասխանատու է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև առօրյա շփումների ու հարաբերությունների ապահովման համար, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ինքնուրույն դաշնային կառավարման գործակալություն է, որը ընդհանուր արտաքին քաղաքականության վերաբերյալ ցուցումներ է ստանում ԱՄՆ պետքարտուղարից, և տնտեսական, սոցիալական, զարգացման և մարդասիրական օժանդակություն է տրամադրում ամբողջ աշխարհում նպաստելով ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներին£ Մեկ տասնամյակից ավելի է, ինչ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` ղեկավարելով ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերի մոտ երկու երրորդը: Այս ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը Հայաստանում զարգացում են ապրել զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվելով երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելությունը աշխատում է Հայաստանի ժողովրդի, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների ու գործարարների, ինչպես նաև այլ դոնորների հետ:
«Կասալս ենդ Ասոշիեյթս» միջազգային զարգացման և ռազմավարական հաղորդակցության ընկերությունը օժանդակում է կառավարություններին, գործարար շրջաններին, քաղաքացիական հասարակության խմբերին ու համայնքներին սոցիալական, ինստիտուցիոնալ և քաղաքական մարտահրավերների նկատմամբ ժամանակակից լուծումներ մշակելու և իրականացնելու գործում:
Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը (ՀԳՄԾ), ԱՄՆ միջազգային զարգացման ծրագիր էր Հայաստանի համար, որն իրականացնում էր «Կասալս ենդ Ասոշիեյթս» միջազգային զարգացման և ռազմավարական հաղորդակցության ընկերությունը: Ծրագրի նպատակը Հայաստանում առկա կոռուպցիայի նվազեցումն է հետևյալ միջոցներով՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել պայքարել իրենց հանդիպած կոռուպցիոն դրսևորումների դեմ, փոփոխել երիտասարդների և տարեց մարդկանց սոցիալական դիրքորոշումը և վերաբերմունքը կոռուպցիայի հանդեպ՝ նպաստելով այդ երևույթի նկատմամբ նրանց առավել անհանդուրժողական լինելուն և դրանով իսկ խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային փոփոխություններ իրականացնելու միջոցով կանխարգելել կամ նվազեցնել կոռուպցիան:
ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ը ստեղծվել է 1956 թվականի մարտի 23-ին£ Ի սկզբանե այն միտված էր դառնալ կազմակերպություն, որում ներգրավվելու էր Հոլանդիայի ամբողջ բնակչությունը, և այդ ժամանակ Հոլանդիայում գործող բոլոր հասարակական կազմակերպություններին և քաղաքական կուսակցություններին հրավիրեցին անդամակցել ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ին£ 1994 թվականին, նպատակ ունենալով ընդլայնել իր աշխատանքի արդյունավետությունը, ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ը միացավ Oxfam International-ին (Միջազգային ՕՔՍՖԱՄ), որը 12 անկախ կազմակերպությունների միություն է, որոնք միասին աշխատում են այն համոզմունքով, որ աղքատությունն ու մերժված լինելը անարդար է և անհանդուրժելի£ Որպես Oxfam International-ի անդամ՝ ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ը պայքարում է արդար և աղքատությունից զերծ աշխարհի համար՝ համագործակցելով մարդկանց, կազմակերպությունների, գործարար աշխարհի և կառավարությունների հետ, և իրականացնում է ծրագրեր և լոբբիստական գործունեություն£ Աշխատելով տեղում և միջազգային մակարդակով, համագործակցելով զարգացող երկրներում իր տեղական գործընկերների և նրանց ցանցերի հետ, այն նպատակ ունի ապահովել բոլորի հիմնարար իրավունքները և հնարավորություն ընձեռել մարդկանց՝ պահանջելու իրենց հիմնարար իրավունքների՝ հիմնական սոցիալական ծառայությունների իրավունքի, կյանքի և անձեռնմխելիության իրավունքի, սոցիալական և քաղաքական մասնակցության իրավունքի և առանց խտրականության բոլորի հետ հավասար իրավունք ունենալու իրականացում £
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակը պաշտոնապես գործում է 2000 թվականի փետրվարի 9-ից£ ԵԱՀԿ-ն մարմին է, որ զբաղվում է անվտանգության հարցերով՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային չափորոշիչների առումով£ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը օժանդակում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը և ԵԱՀԿ չափորոշիչների և սկզբունքների խթանմանը (ներմուծմանը):
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997 թ.-ին: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:
Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) ոչ առևտրային կազմակերպություն է, որը համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանը: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները՝ ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր՝ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:
Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (EYBA) ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որ ստեղծվել է 1993 թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200.000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց՝ խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը, և ներկայացնելու համար նրանց շահերն ու հետաքրքրությունները: 1998 թ.-ից ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:
ՀԵԻԱ-ն մշտապես ընդլայնում է իր համախոհների ու գործընկերների շրջանակը՝ ձեռնամուխ լինելով նմանատիպ տեղական, արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: ՀԵԻԱ-ի արտաքին հարաբերությունները կառույցի ուժեղ կողմերից են: ՀԵԻԱ-ն ունի անհրաժեշտ վստահություն իր գործընկեր կազմակերպությունների մոտ, որը երաշխիք է այդ կապերի ամրապնդման ու նորանոր հարաբերությունների հաստատման համար:
ՀԵԻԱ-ն խիստ կարևորում և խրախուսում է հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ այն համոզմունքով, որ վերջիններիս նշանակությունը չի կարելի գերագնահատել, քանի որ ԶԼՄ-ները աջակցում են կառույցի գործունեության արդյունավետության, թափանցիկության ու շահառուների իրազեկման գործին: ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները օբյեկտիվորեն լուսաբանվում են հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների կողմից:

6. ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

«Լսված լինելու իմ իրավունքը» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2009 թ.-ի ապրիլ ամսվանից: Ծրագիրը ֆինանսավորում է հոլանդական ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ի կողմից: Ծրագրի շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով խավերին և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց տրվել է անվճար իրավաբանական օգնություն և իրականացվել է անվճար դատական ներկայացուցչություն:
Անվճար իրավաբանական և տեղեկատվական ռեսուրսներ են տրամադրվել իրավաբաններին, իրավաբան ուսանողներին և իրավաբանությամբ հետաքրքրվող անձանց: Ծրագիրն ընդգրկում էր փաստաբանության և ՀՀ իրավական համակարգում մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերին ու նշանակությանը նվիրված գիտաժողովների կազմակերպումը: Բացի վերոնշյալից, տպագրվել են նաև 30 անուն տեղեկատվական թերթիկներ` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներին վերաբերող թեմաներով` հասարակության լայն շերտերին տարածելու համար՝ նպատակ ունենալով բարձրացնել բնակչության իրավագիտակցության մակարդակը: 2009 թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի Երևանյան գրասենյակին և մարզային մասնաճյուղերի կողմից կազմակերպվել և անցկացվել են հանրային իրազեկման սեմինարներ՝ նվիրված մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմներին (նկար 2):

«Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացրել 2008 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2010 թ.-ի հուլիս ամիսը: Ծրագիրը ֆինասնավորվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորված Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից: Ծրագրի շրջանակներում Իջևան քաղաքում հիմնադրվել է Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն: Կենտրոնի իրավաբանները և փաստաբանները մարզի բնակիչներին կոռուպցիոն բողոքներով և գործերով մատուցում են անվճար իրավաբանական ծառայություններ, մասնավորապես, քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում՝ արձանագրել իրենց հանդիպած կոռուպցիոն դեպքերը և բողոքներ ներկայացնել ՀՀ պետական կառավարման մարմիններին, տրամադրում են անվճար իրավաբանական աջակցություն՝ պետական մարմիններին ուղղված բողոքներին օժանդակելու նպատակով, ինչպես նաև հանրայնացնելու կոռուպցիայի վերաբերյալ գործերը, բացահայտելու կոռուպցիային վերաբերող օրենքների և այդ օրենքների ու որոշումների իրականացման թերություններիները` անմիջապես տուժող անձի կողմից ներկայացված արձանագրության հիման վրա, իսկ կոռուպցիոն տարրեր պարունակող գործերով ծրագրում ներգրավված փաստաբանների կողմից իրականացվում է անվճար դատական ներկայացուցչություն` քաղաքացիական, վարչական և քրեական գործերով: Ծրագրի իրականացման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում հակակոռուպցիոն իրազեկման և կրթության ռազմավարությանը, որի ուղղությամբ կազմակերպվել և անցկացվել են հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում նաև կոռուպցիայի հետ կապված քաղքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հանրային իրավական իրազեկության սեմինաներ և դրանց ուսուցանողների ուսուցում: (նկար 3):

«Հրազդան, Եղեգնաձոր և Աշտարակ քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնների, իսկ Արարատ, Թալին և Ապարան քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման ընդունարանների (տեղեկատվական կենտրոններ) ստեղծում և գործարկում» ծրագիրը ՀԵԻԱ-ն իրականացրել է 2009 թ.-ի ապրիլից մինչև 2010 թ.-ի հուլիս ամիսը ներառյալ: Ծրագիրը ֆինասնավորվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորված Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից: Ծրագրի շրջանակներում հիմնադրվել են 3 Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոններ` ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում և 3 ընդունարաններ` Արարատ, Թալին և Ապարան քաղաքներում, որոնք գործարկվում են ՀԵԻԱ-ի կողմից: Ծրագրի շրջանակներում կենտրոնների և ընդունարանների իրավաբաների ու փաստաբանների կողմից քաղաքացիներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն և կոռուպցիայի հետ կապված իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մասին տեղեկատվություն հետևյալ միջոցներով` գործերի հետ կապված՝ կենտրոնների և ընդունարանների իրավախորհրդատուների կողմից մշակվում էին ամփոփագրեր, հայտեր, դիմում-բողոքներ, հայցադիմումներ և տվյալ գործընթացին վերաբերող իրավական այլ փաստաթղթեր, քաղաքացիներին ցուցաբերվում էր անհրաժեշտ իրավական օժանդակություն՝ ներկայացնելու դիմումներ, բողոքներ համապատասխան պետական և ոչ պետական մարմիններին, իսկ անհրաժեշտության դեպքում ցուցաբերվում էր իրավական ուղեկցում՝ տվյալ գործի ամբողջ ընթացքի հետ կապված, մասնավորապես՝ անհրաժեշտության դեպքում ապահովվում էր ծրագրի հակակոռուպցիոն կենտրոններ և ընդունարաններ դիմած քաղաքացիների իրավաբանական ներկայացուցչությունը դատարանում` քաղաքացիական, վարչական և քրեական գործերով: Ծրագրի իրականացման ընթացքում առանձնակի ուշադրություն էր դարձվում հակակոռուպցիոն իրազեկության և կրթության ռազմավարությանը, որի ուղղությամբ նախագծվել, հրատարակվել և տարածվել են հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների մասին 40 անուն տեղեկատվական թերթիկներ, կազմակերպվել և անցկացվել են հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում նաև կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ ուսուցանողների ուսուցում, կազմակերպվել և անցկացվել են հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հանրային իրավական իրեազեկության սեմինարներ: (նկար 4):
«Երևան, Վանաձոր, Կապան, Հրազդան և Աշտարակ քաղաքներում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների, իսկ Արարատ, Թալինի, Ապարան, Գյումրի, Իջևան և Եղեգնաձոր քաղաքներում Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանների (տեղեկատվական կենտրոններ) ստեղծում և գործարկում» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2010 թ.-ի օգոստոսի ամսից: Ծրագիրը ֆինասնավորվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորված Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից: Ծրագրի շրջանակներում շարունակվել էր Իջևան, Հրազդան, Աշտարակ, Եղեգնաձոր, Արարատ, Թալին և Ապարան քաղաքներում ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող հակակոռուպցիոն կենտրոնների և ընդունարանների շահագործումը, իսկ Երևան, Կապան, Վանաձոր և Գյումրի քաղաքներում ստեղծվել և գործարկվել են հակակոռուպցիոն կենտրոններ և ընդունարան: Ծրագրի շրջանակներում քաղաքացիներին ընձեռվել է հնարավորություն՝ արձանագրելու իրենց հանդիպած կոռուպցիոն դեպքերը և բողոքներ ներկայացնելու Երևանի, ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, տրամադրվել է անվճար իրավաբանական աջակցություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված բողոքներին օժանդակելու նպատակով, ինչպես նաև հանրայնացվել է այն, թե Երևանի, ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում նախաքննություն իրականացնող մարմինները և դատարանները ինչպես են քննում կոռուպցիայի վերաբերյալ գործերը, բացահայտվել են Երևանի, ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում առկա կոռուպցիոն գործունեության տեսակները` անմիջապես տուժող անձի կողմից ներկայացված բողոքի հիման վրա, գործընկերության հիմքի վրա համագործակցություն է հաստատվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում արդարադատություն իրականացնող և արդարադատության իրականացմանը օժանդակող մարմինների, կազմակերպությունների հետ, որի նպատակն է կիրառել ուղղիչ միջոցառումներ և համակարգային բարեփոխումներ` ուղղված կոռուպցիայի նվազեցմանը, օգտագործվել են թիրախ մարզերում ծրագրի շրջանակներում շահագործվող և ստեղծված հակակոռուպցիոն կենտրոնների և ընդունարանների կողմից հավաքագրված հիմքային տեղեկատվությունն ու տվյալները՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում երիտասարդների և մեծահասակների մասնակցությունը խթանելու նպատակով (նկար 5):
«2010թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթ.
2010 թ.-ի մրցաշրջանին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Հաղթող ճանաչված Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի թիմը 2010 թ.-ի մարտ ամսին մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին:
Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը: Ազգային մրցափուլի հովանավորն էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, իսկ մրցույթի կազմակերպմանն այս տարի դարձյալ աջակցել էր ՀՀ դատական դեպարտամենտը:
«Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի դերի և նշանակության կարևորության գիտակցմանը նպաստելու նպատակով Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգողը 2010թ.-ին հանդիպումներ է ունեցել բազմաթիվ բուհերի իրավաբան ուսանողների հետ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում: Հանդիպումների ընթացքում մանրամասն և բազմակողմանիորեն ներկայացվել է մրցույթը, բաժանվել մրցույթի վերաբերյալ տպագրված նյութեր, վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են իրավաբան ուսանողներին մասնակցելու մրցույթին, իսկ կազմակերպիչները հնարավորության սահմաններում փորձել են լուծել բարձրացված խնդիրները (նկար 6):

«Փաստաբանություն. մարտահրավերները և ներկա վիճակը ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական յոթերորդ գիտաժողով.
2010 թ.-ի նոյեմբերի 26-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Փաստաբանություն. մարտահրավերները և ներկա վիճակը ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական յոթերորդ գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը:
Գիտաժողովը կազմակերպվել էր ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ իրավաբանական ընկերության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:
Գիտաժողովը նպատակ ուներ բարձրացնելու իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը՝ վերջիններիս ընձեռելով հնարավորություն՝ փաստաբանության ոլորտում ներկայացնելու իրենց մոտեցումներն ու նորանոր գաղափարները` աշխատանքում կատարվող ուսումնասիրությունների միջոցով, ինչպես նաև՝ ապահովել նրանց մասնակցությունը փաստաբանական ինստիտուտի կայացման գործընթացին:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 34 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 30 իրավաբան ուսանողներ: Ներկայացված տասը լավագույն աշխատանքների հեղինակներն իրավունք ստացան մասնակցելու բանավոր փուլին, որի ընթացքում ներկայացրեցին իրենց զեկույցները:
Գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Երևանի Պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Գոհար Գևորգյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մադլենա Մարգարյանը: Երևանի Պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Գոհար Գևորգյանը արժանացավ նաև երկրորդ մրցանակին: Արդեն ավանդույթ դարձած մրցույթի հիմնադիր, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից յուրաքանչյուր տարի սահմանվում է հատուկ մրցանակ, որին այս տարի արժանացավ Երևանի Պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Հարությունյանը: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Ֆերեշեթյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի:
Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցների կողմից (նկար 7):

«Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով.
2010 թ.-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 2003 թ.-ի հոկտեմբերի 31-ի թիվ 58/4 որոշման համաձայն՝ դեկտեմբերի 9-ը ճանաչվել է միջազգային հակակոռուպցիոն օր: Նշված որոշման նպատակն է` բարձրացնել հանրության իրազեկությունը կոռուպցիայի վերաբերյալ և մեծացնել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում: Քանի որ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և իր կողմից գործարկվող Երևանի ՇՊԱԿ-ի գործունեության ուղղություններից մեկն էլ հակակոռուպցիոն կրթման առանձնահատուկ հիմնախնդիրներին ու հակակոռուպցիոն բնագավառի փորձին նվիրված միջոցառումների կազմակերպումը և աշխատանքների կատարումն է, ՀԵԻԱ-ն և Երևանի ՇՊԱԿ-ը կազմակերպել էին «Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» խորագրով գիտաժողով, որը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 34 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 10 իրավաբան ուսանողներ: Ներկայացված յոթ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցելու բանավոր փուլին, որի ընթացքում ներկայացրեցին իրենց զեկույցները, որոնցում անդրադարձել էին կոռուպցիոն ոլորտում առկա հիմնախնդիրներին՝ առաջարկելով նորանոր լուծումներ դրանց իրագործման ուղղությամբ: «Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» խորագրով իրավաբան ուսանողների հանրապետական ուսանողական գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինա Գասպարյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Գարեգին Սալախյանը: Երևանի Հյուսիսային Համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի Գայանե Արշակյանը արժանացավ գիտաժողովի երկրորդ մրցանակին և ճանաչվեց գիտաժողովի բանավոր փուլի հաղթող և լավագույն հռետոր: Գիտաժողովի դատավոր Վաչե Քալաշյանն իր կողմից սահմանել էր հատուկ մրցանակ, որ արժանացավ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Գարեգին Սալախյանը:
Գիտաժողովի հաղթող դարձավ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինա Գասպարյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի (նկար 8):

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» թեմայով գիտաժողով.
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1950 թ. 423 (V) բանաձևի համաձայն բոլոր պետություններին և շահագրգիռ կազմակերպություններին կոչ արեց դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների օր: Այդ օրը նշանավորում է 1948 թ. ասամբլեայի կողմից ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարեդարձը: Այդ իսկ պատճառով Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Հոլանդական Ստրիչտինգ Օքսֆամ Նովիբ հիմնադրամը կազմակերպել էին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի ընդունման 60 ամյակին նվիրված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով, որը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 14 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 8 իրավաբան ուսանողներ: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցելու բանավոր փուլին, որի ընթացքում ներկայացրեցին իրենց զեկույցները, որոնցում անդրադարձել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներին և դրանց կատարման գործընթացին: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» խորագրով իրավաբան ուսանողների հանրապետական ուսանողական գիտաժողովի բանավոր փուլի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Թադևոսյանը և արժանացավ գիտաժողովի երրորդ մրցանակին: «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Հարությունյանը և արժանացավ գիտաժողովի երկրորդ մրցանակին: Իսկ գիտաժողովի հաղթող դարձավ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտոնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Գևորգ Հակոբյանը:

«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագրի իրականացումը` որպես կոռուպցիայի հաղթահարման արդյունավետ միջոց» թեմայով մարզային գիտաժողով.
2010 թ.-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղում տեղի ունեցավ Շիրակի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանի կողմից կազմակերպված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագրի իրականացումը որպես կոռուպցիայի հաղթահարման արդյունավետ միջոց» թեմայով իրավաբանների և իրավաբան ուսանողների մարզային գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը: ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Շիրակի ՇՊԱԸ-ի գործունեության ուղղություններից մեկն է հանդիսանում հակակոռուպցիոն կրթման առանձնահատուկ հիմնախնդիրներին ու հակակոռուպցիոն բնագավառի փորձին նվիրված միջոցառումների կազմակերպումը և աշխատանքների կատարումը, որի կապակցությամբ Շիրակի ՇՊԱԸ-ը կազմակերպել էր վերը նշված միջոցառումը:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 6 մասնակիցներ՝ Շիրակի մարզի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 5 մասնակիցներ, որոնք իրավունք ստացան մասնակցելու մրցույթի բանավոր փուլին, որտեղ ներկայացրեցին իրենց զեկույցները: Հեղինակները անդրադարձել էին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ 2009-2012 թթ. ռազմավարությանը` առաջարկելով նոր գաղափարներ և խնդիրների շուրջ իրենց ուրույն լուծումները: «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագրի իրականացումը` որպես կոռուպցիայի հաղթահարման արդյունավետ միջոց» թեմայով իրավաբանների և իրավաբան ուսանողների մարզային գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Կրթության միջազգային Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մարտիրոսյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Կրթության միջազգային Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մարտիրոսյանը: Իրավաբան Արա Ղարագյոզյանն արժանացավ գիտաժողովի երկրորդ մրցանակին, իսկ Գյումրու Միքայել Նալբանդյանի պետական մանկավարժական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողուհի Լալա Հովհաննիսյանը ճանաչվեց գիտաժողովի բանավոր փուլի հաղթող և լավագույն հռետոր:

ՀԵԻԱ-ն ձեռք է բերել նոր գործընկներ. Համագործակցությունը ստանում է իրավական ուժ.
2010 թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ն իր ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ ակտիվ գործունեություն է ծավալել պետական և տեղական մարմինների հետ համագործակցության կապեր հաստատելու ուղղությամբ:
Մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման և պետական ու տարածքային կառավարման մարմինների հետ գործնական հարաբերությունների հաստատման նպատակով Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան փոխըմբռնման հուշագրեր է կնքել ՀՀ Տավուշի մարզում` Տավուշի մարզապետարանի, Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Այրումի քաղաքապետարանների, Բագրատաշենի, Տավուշի, Հաղարծնի և Այգեհովիտի գյուղապետարանների հետ: ՀՀ Վայոց Ձորի մարզում` Վայոց Ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի քաղաքապետարանների հետ: ՀՀ Արագածոտնի մարզում` ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի, Թալինի, Ապարանի քաղաքապետարանների հետ: ՀՀ Կոտայքի մարզում` ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի հետ: ՀՀ Արարատի մարզում` Արարատի մարզպետարանի, Արարատի, Մասիսի, Վեդու քաղաքապետարանների հետ:
Փոխըմբռնման հուշագրերի հիմնական նպատակներն են` նպաստել ՀՀ վերը նշված մարզերում կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, աջակցել այդ մարզերում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, բարձրացնել մարզի բնակչության կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ իրազեկության մակարդակը, նպաստել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության ընթացակարգային և համակարգային փոփոխությունների կատարմանը և այլն:
ՀԵԻԱ-ն առաջակիայում ևս նախատեսում է ուժեղացնել և իրավաբանորեն ամրագրել իր համագորածակցությունը այլ պետական, տեղական և իրավապահ մարմինների հետ:
Փոխըմբռնման հուշագրերի արդյունավետության մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀԵԻԱ-ի և նշված մարմինների միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրումից հետո, ամրագրված երկկողմանի իրավունքների և պարտավորությունների շրջանակներում, ՇՊԱԿ-ներում գրանցվեցին լուրջ արդյունքներ` կապված այդ մարմիններում քաղաքացիների իրավական խնդիրների լուծման հետ (նկար 9):

«ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված հասարակական մոնիթորինիգի արդյունքների հիման վրա հրատարակված երկլեզու զեկույցի շնորհանդես.
2009 թ.-ի ապրիլ ամսվանից մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ ՀԵԻԱ-ն իրականացրել «ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ» ծրագիրը, որի շրջանակներում տպագրվել է հասարակական մոնիթորինգի արդյունքների երկլեզու զեկույց: 2010 թ.-ի հունիսի 30-ին «Գոլդեն Թուլիփ» Երևան հյուրանոցի «Վիվալդի» սրահում տեղի ունեցավ զեկույցի շնորհանդեսը£ Շնորհանդեսին ներկա էին ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան, ՀՀ նոտարական պալատի նախագահ Ալվարդ Մելքոնյանը, ովքեր հանդես եկան բացման խոսքով£ Ներկա էին նաև Նոտարական պալատի անդամներ՝ նոտարներ, ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ-ից, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարը, ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, ՀՀ վերահսկիչ պալատի և ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցներ, մի շարք միջազգային ու հասարակական կազմակերպությունների նեկայացուցիչներ, ծրագրի դիտորդներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլոք£
«ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ» ծրագրի նպատակն էր նոտարական ծառայությունների մատուցման ոլորտում հնարավոր բացերի և կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը:
Ինչպես իրավացիորեն նկատել էր ՀՀ փոխվարչապետը, մոնիթորինգն իսկապես բազմակողմանի է եղել, քանի որ մոնիթորինգի են ենթարկվել նոտարական ոլորտին վերաբերող բոլոր ասպեկտները՝ սկսած շենքային պայմաններից մինչև ծառայությունների մատուցման որակ, քաղաքացիների կարծիք և օրենսդրական կարգավորում£ Ծրագրի զեկույցում ամփոփված օրենսդրական առաջարկությունների մի համախումբ ներառվել է կառավարության օրենսդրական նախաձեռնության փաթեթում:

Անդամություն Եվրամիության արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի ՀԱՊ-ի Համակարգող խորհրդին.
2010 թ. հունիսի 7-ին Եվրամիության արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի ՀԱՊ-ի Համակարգող խորհրդին անդամակցելու թեկնածություն էր առաջադրել և ընտրվել ՀԵԻԱ-ն:
ՔՀՀ-ի նպատակն է՝ Արևելյան գործընկերության (ԱլԳ) գաղափարների տարածումը, ԱլԳ թիրախ երկրների ներքին խնդիրների լուծման բանալիները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցումը, ԱլԳ գործընթացներին հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության և տեղեկացվածության ապահովումը: ՔՀՀ-ն միևնույն ժամանակ կոչված է միավորելու ԱլԳ անդամ վեց երկրների հասարակություններին՝ միմյանց համար կանխատեսելի դարձնելու ժողովրդավարական բարեփոխումներին միտված հարցերի առաջադրման և դրանց լուծման փնտրտուքներում:
ՔՀՀ-ում գործում է թեմատիկ 4 պլատֆորմ՝ գործունեության հետևյալ շրջանակներով. 1. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում և կայունություն, 2. տնտեսական ինտեգրացիա և ԵՄ քաղաքականությանը համապատասխանության խնդիրներ, 3. բնապահպանություն, կլիմայական փոփոխություններ և էներգետիկ անվտանգություն, 4. միջանձնային շփումներ, մասնավորապես՝ կրթության, մշակույթի, երիտասարդության, ինչպես նաև վիզաների ստացման պարզեցման և ազատականացման ոլորտներում:
ՀԵԻԱ-ն իր գործունեությունն իրականացնում է ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում և կայունություն աշխատանքային խմբում, որի շրջանակներում ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը և ԱլԳ անդամ երկրների շուրջ 150 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ 100 ներկայացուցիչներ ԵՄ տարբեր կառույցներից և անդամ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններից մասնակցեցին 2010թ.-ի նոյեմբերի 18-19-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած ԵՄ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ նիստի աշխատանքներին:
Իսկ 2010 թ. դեկտեմբերի 25-ին Երևանում կայացած ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության համաժողովի ՀԱՊ անդամների 2-րդ ‎ֆորումի ժամանակ ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի անդամի թեկնածու առաջադրվեց և ընտրվեց՝ ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը:

Հարավկովկասյան հակակոռուպցիոն կենտրոնների համաժողով Թբիլիսիում.
2010 թվականի հուլիսի 28-30-ը Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի կողմից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպվել էլ Հարավկովկասյան հակակոռուպցիոն կենտրոնների համաժողով, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության շուրջ 25 ներկայացուցիչներ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետություններից, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններից: Համաժողովի հիմնական նպատակն էր հակակոռուպցիոն կենտրոնների միջև փորձի փոխանակումը, իրավական պրակտիկայի և հակակոռուպցիոն կենտրոնների կողմից իրականացվող գործողությունների ներկայացումը, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին:
Մասնակից կառույցների կողմից ներկայացվեցին նաև իրենց առաջարկներն ու գաղափարները հակակոռուպցիոն կենտրոնների ցանց ստեղծելու ուղղությամբ, ինչը կխթանի համաժողովի ընթացքում ստեղծված համագործակցության ցանցի աշխատանքների ամրապնդմանը (նկար 10):

Իրավական օգնություն. Համագործակցության և ուսումնական աշխատանքային հանդիպում Թբիլիսիում.
Հաջորդ աշխատանքային հանդիպումը, որ կրկին տեղի ունեցավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, անցկացվեց 2010 թ.-ի սեպտեմբերի 13-17-ը` «Իրավական օգնություն. Համագործակցության և ուսումնական աշխատանքային հանդիպում Թբիլիսիում» թեմայով: Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր «Օքսֆամ Նովիբ» հոլանդական ընկերության և Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից, որին մասնակցում էին հասարակական կազմակերպություններ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հանրապետություններից, ինչպես նաև օտարերկրյա փորձագետներ և ներկայացուցիչ «Օքսֆամ Նովիբ» հոլանդական ընկերությունից: Հայաստանի Հանրապետությունից, իրավական ոլորտում որպես ազդեցիկ և մասնագիտացված կառույց, մասնակցության հրավեր էր ստացել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որը ներկայացնում էին ՀԵԻԱ-ի նախագահի օգնական, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և ՀԵԻԱ-ի Գյումրու մասնաճյուղի պատասխանատու, իրավաբան Գայանե Գևորգյանը:
Հանդիպումը ուներ մեկ ընդհանուր նպատակ. ստեղծել մասնակից կազմակերպությունների միջև համագործակցության ցանց, որի անդամ հասարակական կազմակերպությունները ակտիվորեն կիրագործեն կազմակերպությունների կոալիցիայի առջև դրված նպատակները` ի բարօրություն յուրաքանչյուր կազմակերպության և նրա շահառուների, կծավալեն համատեղ գործունեություն՝ իրավական դաշտում կապերի հաստատման, լավագույն փորձի փոխանակման, փոխօգնության հարցերի շուրջ:

ՀԵԻԱ-ի ներկայացուցիչները 14-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսում.

2010 թ.-ի նոյեմբերի 10-ից 13-ը Բանգկոկում (Թաիլանդ) կայացավ 14-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցեցին ՀԵԻԱ-ի կողմից շահագործվող Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի տնօրեն Մարատ Ատովմյանը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, վերջինիս կոնֆերանսին մասնակցեց ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ: Կոնֆերանսի բացմանը ներկա էին Թաիլանդի վարչապետը, արդարադատության նախարարը, ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահը, տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Կոնֆերանսին մասնակցում էին աշխարհի գրեթե բոլոր երկրները ներկայացնող մոտ 1500 մասնակիցներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ժամանակ քննարկվեցին խաղաղության ու անվտանգության, բնապահպանության, թրաֆիկինգի, բիզնեսի, քաղաքաշինության, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, էներգետիկայի, գնումների, արդարադատության ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի, միջազգային հանցավորությանը, արդյունավետ կառավարմանը, կոռուցիայի դեմ պայքարի միջոցների հետ կապված հարցեր: Կոնֆերանսի ընթացքում Մ. Ատովմյանը հարցազրույց է տվել Չինաստանի ժողովրդավարության և իրավունքի հրատարակչության տնօրեն տիկին Ույտլոնգ Լիին` շեշտադրելով կրթության և արդարադատության ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների վտանգավորությանը:
Կոնֆերանսի ընթացքում Կ. Զադոյանը և Մ. Ատովմյանը տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցան մի շարք հանդիպումներ:

ՀԵԻԱ-ի ներկայացուցիչները Թաիլանդի իրավաբանների խորհրդում.
2010 թ.-ի նոյեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և ՀԵԻԱ-ի կողմից շահագործվող Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի տնօրեն Մարատ Ատովմյանը 2010 թ.-ի նոյեմբերի 10-ից 13-ը Բանգկոկում /Թաիլանդ/ կայացած 14-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսի շրջանակներում այցելեցին Թաիլանդի իրավաբանների խորհուրդ: Հանդիպման ընթացքում Կ. Զադոյանը և Մ. Ատովմյանը հանդիպեցին Խորհրդի քաղաքականության և պլանավորման հարցերով փոխնախագահ պարոն Ջեսադա Անուչարի և արտաքին հարցերով փոխնախագահ տիկին Սուվանե Սիրիվեջչապանի հետ: Հանդիպման ժամանակ հյուրընկալող կողմը մանրամասն ներկայացրեց Թաիլանդի իրավաբանների խորհրդի կառուցվածքը, առաքելությունը, գործելաոճը: Կ. Զադոյանը և Մ. Ատովմյանը ներկայացրեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կառուցվածքը, իրականացվող ծրագրերը: Հանդիպումից հետո տեղի ունեցավ շրջայց Թաիլանդի իրավաբանների խորհրդի կենտրոնական գրասենյակով, որի ընթացքում Կ. Զադոյանը և Մ. Ատովմյանը հնարավորություն ունեցան ծանոթանալու խորհրդի շենքային պայմաններին և աշխատանքների կազմակերպմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ շարունակել և խորացնել համագործակցությունը երկու կառույցների միջև:

2010թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի մշակութային և սպորտային ակումբների գործունեությունը.
ՀԵԻԱ մշակութային և սպորտային ակումբները 2010 թ.-ին ևս շարունակել է իրենց ակտիվ գործունեությունը: Պարբերաբար իրականացվող տարաբնույթ միջոցառումները էլ ավելի են ընդգրկուն դարձրել ակումբի անդամների շրջանակները: Այս տարի ևս միջոցառումներին ակտիվ մասանկցություն են ունեցել կառույցի աշխատակիցներ, անդամներ, կամավորներ և գործընկերներ:
2010 թ.-ին կազմակերպության մշակութային ակումբը այցելել է ՀՀ Արագածոտնի և Տավուշի մարզի գեղատեսիլ և պատմամշակութային վայրեր: Մասնավորապես այցելություններ են կազմակերպվել Արագածոտնի մարզի 13-րդ դ. կառուցված Տեղերի վանք, 10-13-րդ դարերում կառուցված Ամբերդ համալիր, Տավուշի մարզի Պարզ լիճ, Պայտաթափ լեռան լանջին գտնվող 10-13-րդ դդ. կառուցված Մակարավանք միջնադարյան համալիր, Հաղարծին վանքային համալիր (10-13-րդ դդ.), միջնադարյան Ջուխտակ վանքային համալիր (11-12-րդ դդ.):
Սպորտային ակումբի կողմից տարվա ընթացքում իրականացվել են ‎ֆ‎ուտբոլային հանդիպումներ և ընկերական խաղեր:

VII. ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵԻԱ-ն 2010 թ.-ին իրականացնելով ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից ֆինանսավորված «Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն», «Հրազդան, Եղեգնաձոր և Աշտարակ քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնների, իսկ Արարատ, Թալին և Ապարան քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման ընդունարանների (տեղեկատվական կենտրոններ) ստեղծում և գործարկում», «Երևան, Վանաձոր, Կապան, Հրազդան և Աշտարակ քաղաքներում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների, իսկ Արարատ, Թալինի, Ապարան, Գյումրի, Իջևան և Եղեգնաձոր քաղաքներում Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանների (տեղեկատվական կենտրոններ) ստեղծում և գործարկում» ծրագրերը, ինչպես նաև ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ հոլանդական կազմակերպության կողմից ֆինասավորված «Լսված լինելու իմ իրավունքը» ծրագիրը՝ ունեցել է կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության հաջողված բազմաթիվ օրինակներ: Ստորև Ձեր ուշադրությանն են ներկայացվում հաջողված պատմություններ` հանգուցալուծված վերը նշված ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող կենտրոնների և մասնաճյուղերի նվիրական աշխատանքի շնորհիվ: (նկար 11):

1. Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ.
Գավառ քաղաքի դպրոցներից մեկում դասավանդող ռուսաց լեզվի ուսուցչուհի Ելենա Մուրադյանը իր սեփական մեքենայի առուվաճառքի պայմանագիրը ձևակերպելու համար կանգնել էր մեծ խնդրի առաջ: Մեքենան գրանցված էր մոր` Սոնյա Շանոյանի անունով, ով արդեն ութ տարի մահացած էր, սակայն Ելենան ձեռք չէր բերել մոր մահվան վկայականը: Դիմել էր ՔԿԱԳ-ի Գավառի տարածքային բաժին` մոր մահվան վկայականի ձեռքբերման համար, սակայն ապարդյուն՝ ՔԿԱԳ-ի կողմից տրվել էր մահվան վկայականի տրամադրումը մերժելու մասին տեղեկանք: Ելենան ընկճված վիճակում դիմեց ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակ` մանրամասն ներկայացնելով իր պատմությունը: Գրասենյակի իրավաբանների կողմից իրավական խնդրի լուծման նպատակով նախ տրվեց բանավոր խորհրդատվություն, որ եթե անձը չունի մահվան փաստը հաստատող պատշաճ փաստաթղթեր, ապա պետք է ՔԿԱԳ բաժին ներկայացնի մահվան փաստի հաստատման վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Այնուհետև, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին գրվեց դիմում՝ մահվան փաստը հաստատելու վերաբերյալ, որին կցվեցին օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Որոշ ժամանակ անց Ելենա Մուրադյանը այցելելով գրասենյակ` իր շնորհակալական խոսքն ու գոհունակությունը հղեց մասնաճյուղի աշխատողներին:
Մեկ ամիս անց դատարանի վճռի հիման վրա շահառուն ՔԿԱԳ-ի կողմից արդեն ձեռք էր բերեց մոր մահվան վկայականը, որից հետո կարողացավ կատարել մեքենայի առուվաճառքի հետ կապված գործողությունները:

2. Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն.
2010 սեպտեմբերի 26-ին ճանապարհային ոստիկանները Երևանի Նար-Դոս և Խորենացի փողոցների խաչմերուկում կանգնեցրել են Երևանի բնակիչ Վիկտոր Մելքումովին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան՝ պնդելով, որ նա հատել է խաչմերուկը կարմիր լույսի տակ և խոչընդոտել է հետիոտների փողոց հատելու հնարավորության իրականացմանը: Տեսուչները սպառնացել են, որ 30.000 ՀՀ դրամի ակտ են գրելու: Պրոֆեսոր Մելքումովը շարունակ պնդել է, որ որևէ խախտում չի արել և ավտոմեքենան հատել է խաչմերուկը կանաչ լույսի տակ: Այդ ժամանակ տեսուչները, որպես լավություն, առաջարկել են իրենց վճարել գոնե 3.000 դրամ, որից քաղաքացին նույնպես հրաժարվել է: Այդ վայրում գտնվող Երևանի ՇՊԱԿ-ի ղեկավար Մարատ Ատովմյանը, միջամտելով քաղաքացու և ճանապարհային ոստիկանների վիճաբանությանը, առաջարկում է տեսուչներին ցույց տալ իրենց ավտոմեքենայում տեղադրված տեսախցիկի տեսագրությունը, որը արտացոլում է իրավախախտումը: Տեսուչները հրաժարվում են անել դա՝ նշելով որ խցիկը միացված չէ: Մ. Ատովմյանը առաջարում է տեսուչներին գրել 30.000 դրամի ակտը, որը այնուհետև կբողոքարկվի դատարանում: Տեսուչները բորբոքված փորձում են համոզել, որ խախտումը առկա է և խնդիրը կարելի է լուծել նաև շատ «մարդկային լեզվով»: Մ. Ատովմյանի հետևողական տեսակետի արդյունքում տեսուչները վերադարձնում են վարորդական փաստաթղթերը և արագ հեռանում: (նկար 12):

3. Տավուշի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն.
2009 թ.-ի փետրվար ամսին Տավուշի մարզի ՇՊԱԿ է դիմել Իջևան քաղաքի բնակիչ Լուսինե Ոսկանյանը և հայտնել, որ ինքը հաշվառված է եղել Իջևան քաղաքի բնակարանի կարիք ունեցողների ցուցակում: Լ. Ոսկանյանը բնակվելիս է եղել Իջևանի նախկին 4-րդ դպրոցի հանրակացարանային շենքում: Այժմ նա դուրս է մնացել այդ ցուցակից, իսկ հանրակացարանային սենյակից, որտեղ բնակվելիս է եղել ժամանակավորապես, իրեն վտարել են, առանց դատարանի համապատասխան վճռի: ՇՊԱԿ-ը, ուսումնասիրում է Լ. Ոսկանյանի կողմից ներկայացված գործի բոլոր փաստաթղթերը, այդ թվում նաև 27.09.1999 թ.-ին թվագրված այն փաստաթուղթը, որը վկայում էր, որ քաղաքացին հաշվառված է եղել բնակարանի կարիքավորների ցուցակում, որից, չգիտես ինչու, նրա անունը դուրս էր մնացել: Պարզելու համար, թե 1999 թ.-ից ի վեր քանի մարդ է հաշվառված բնակարանի կարիք ունեցողների ցուցակում, քանի մարդու է բնակարան հատկացվել և արդյո՞ք Լուսինե Ոսկանյանը հաշվառված է որպես բնակարանի կարիք ունեցող, ՇՊԱԿ-ը 2009 թ. մարտի 2-ին գրություն է հղում Իջևանի քաղաքապետարան, բայց քաղաքապետարանից գրությանը պատասխան չի տրվում: Քաղաքապետարանին գրությանը պատասխան ուղարկելու մասին բազմիցս հիշեցումները արդյունք չեն տալիս: Ի վերջո 09.11.2009 թ. ՇՊԱԿ-ը հայցադիմում է ներկայացնում ՀՀ վարչական դատարան` տեղեկատվություն ստանալու պահանջի մասին: Միայն դատարան դիմելուց հետո է Իջևանի քաղաքապետարանից ստացվում պատասխան, որում նշված էր, որ Լ. Ոսկանյանը բնակարանի կարիքավոր չէ, քանի որ նրան հատկացվել է հողամաս: Ստանալով վերը նշված պատասխանը՝ ՇՊԱԿ-ի կողմից կազմվել է պատճառաբանված դիմում, որում մանրամասն նշվել է, որ Լ. Ոսկանյանը ներկայացրել է իր հողամասի փաստաթղթերը, որոնցից երևում է, որ հողամասը նա ձեռք է բերել մրցութային կարգով և կառուցապատման իրավունքով: Այդպես նրան երկարաժամկետ վարձակալական հիմունքներով հատկացվել է հողամաս՝ հասարակական նշանակությամբ շինություն կառուցելու համար: Այնուամենայնիվ, նշված պայմանագիրը չի լուծել անձի բնակվելու հարցը, քանի որ այնտեղ բնակելի շինություն չի կարող կառուցվել, բացի դրանից, այդ պայմաններում վարձակալության պայմանագիրը հարմար է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի համար, իսկ դիմողը չունի այդքան նյութական միջոցներ, որպեսզի կառուցապատում կատարի: Այնուհետև, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրության` վարձակալության պայմանագրի գինը վարձատուն ցանկացած ժամանակ իրավունք ունի վերանայել, որը նշանակում է, որ դիմողը որևէ կերպ չի կարող միջամտել գումարի չափի որոշմանը և հետագայում այդ գումարի չափի վերանայման դեպքում այն չվճարելու պարագայում ինքը կարող է զրկվել այդ հողամասից: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ անձի բնակվելու հարցը պայմանագրով չի լուծվում, քանի որ ցանկացած ժամանակ գումարը չվճարելու դեպքում պայմանագիրը կարող է լուծվել: Ուստի նրան պետք է կրկին վերցնել հաշվառման կարիքավորների ցուցակում և հատկացնել բնակարան, որը պիտանի կլինի բնակության համար:
Այպիսով, ՇՊԱԿ-ի կողմից կատարված իրավական ակտերի խորը ուսումասիրությունների, գործի լուծման ուղղությամբ ցուցաբերած հետևողական վարքագծի շնորհիվ, Լուսինե Ոսկանյանը ոչ միայն վերականգնվեց բնակարանի կարիքավորների ցուցակում, այլև քաղաքապետը հանձն առավ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Իջևանի քաղաքապետարանը նրա բնակարանային հարցը կլուծի՝ ներկայումս տարբեր միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների հետ Իջևան քաղաքում իրականացվելիք բնակարանաշինության ծրագրերի շրջանակներում, ինչի մասին Իջևանի քաղաքապետը ՀՀ Տավուշի մարզի ՇՊԱԿ-ին հայտնեց իր 2010 թ. մարտի 25-ին գրությամբ:

4. Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն.
12.01.2010 թ.-ին Հրազդանի ՇՊԱԿ է դիմել Հրազդան քաղաքի, Վանատուր թաղամասի բնակիչ Ն. Ալեքսանյանը` մտահոգված իր դեմ ուղղված հանցագործության կապակցությամբ իրավապահ մարմինների անտարբերության և աչքափակության մասին: Խնդիրը այն էր, որ Ն. Ալեքսանյանի ընտանիքը հողատարածքի հետ կապված քաղաքացիաիրավական բնույթի վեճ ուներ իրենց հարևան ընտանիքի հետ, որի լուծման համար դիմել էին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քաղաքացիական գործի շրջանակներում հողատարածքի տեղատեսության նպատակով նշված գործի քննությունը վարող դատավորը 24.09.2009 թ.-ի այցելել էր այնտեղ: Ըստ քաղաքացու, տեղազննության ժամանակ դատավորը փաստել էր, որ այդ հողատարածքը պատկանում է Ն. Ալեքսանյանի ընտանիքին: Դրանից մտահոգ՝ տեղազննությանը մասնակցող իրենց հարևանի տղաները, ի պաշտոնե` ոստիկանության աշխատակիցներ, դատավորի, դատական նիստի քարտուղարի և հարևանների ներկայությամբ ծեծի են ենթարկել Ալեքսանյանին: Դատավորը արձանագրել է փաստը և նշված անձանց ենթարկել է կարգապահական պատասխանատվության` տուգանքի նշանակում 100.000 դրամի չափով:
Դեպքի առթիվ Ն. Ալեքսանյանը 29.09.2009 թ. գրավոր բողոք է հասցեագրել ՀՀ Ոստիկանության պետին: 09.10.2009 թ. ՀՀ Ոստիկանության շտաբից դատավորից պահանջել և ստացել են փաստի առթիվ կազմված արձանագրությունը: Այնուհետև, ոստիկանության աշխատակիցները Ալեքսանյանից և վկաներից վերցրել են բացատրություններ, սակայն Ալեքսանյանը Կոտայքի ՇՊԱԿ դիմելու պահին ոստիկանությունից որևէ պատասխան ստացած չի եղել: Որևէ արձագանք չի եղել բավականին երկար ժամանակ: Խնդրի կապակցությամբ 2010 թվականի փետրվարի 1-ին Կոտայքի ՇՊԱԿ-ի ղեկավարի կողմից կազմվել է գրություն` ուղղված ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին և շահառուին աջակցություն է ցուցաբերվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը կազմելու հարցում: Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռը կայացրել է Ն. Ալեքսանյանի օգտին: Պատասխանող կողմը այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
2010 թ.-ի փետրվարի 15-ին Ոստիկանության շտաբից ստացվում է նշված գրության պատասխանը, ըստ որի ոստիկանները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության և գործը հետագա քննության համար փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Դրան զուգահեռաբար շահառուն 12.02.2010 թ.-ին ստանում է նաև Մարդու իրավունքների պաշտպանին հղված դիմումի պատասխանը, ըստ որի գործն ընդունվել է քննարկման:
Ն. Ալեքսանյանը հրավիրվում է Հատուկ քննչական ծառայություն, ում կողմից տարվում էր գործի քննությունը: Ն. Ալեքսանյանը` ՇՊԱԿ-ի փաստաբանի ուղեկցությամբ, և քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանները ցուցմունք տալու նպատակով ներկայանում են Հատուկ քննչական ծառայություն: Հարցաքննությունից հետո վիճակը տրամագծորեն փոխվում է: Քննիչն արդեն փորձում է հաշտեցնել կողմերին: Հարցաքննությունից հետո Պատասխանող կողմի ներկայացուցիչները, այդ թվում նաև օրինախախտ ոստիկանները, միանգամայն ընդունելով Ն. Ալեքսանյանի իրավացիությունը հողային վեճում, սկսում են խնդրել քաղաքացուն՝ հետ վերցնել բողոքը Հատուկ քննչական ծառայությունից: Ի վերջո մարտ ամսվա սկզբում նրանք հաշտության համաձայնություն կնքեցին Ն. Ալեքսանյանի հետ, որով ներողություն խնդրեցին Ն.Ալեքսանյանից ու նրա ընտանիքից և հրաժարվեցին Ն. Ալեքսանյանի հանդեպ իրենց հողային պահանջներից, ինչպես նաև՝ հրաժարվեցին վարչական դատարան ներկայացված հայցից, որով ցանկանում էին ստեղծել նոր ապացույցներ` վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործը հաղթելու նպատակով:
Հաշտության համաձայնությունը ս/թ ապրիլի 8-ին հաստատվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից (նկար 13):

VIII. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2010թ.-ի ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և ՇՊԱԿ-ների ու ՇՊԱԸ-ների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Իրավաբանական ռեսուրսների տրամադրում

ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում,
բ) Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի,
ծառայությունների տրամադրում
գ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում:

2010թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 4854 հոգի, որից 3754 հոգի կամ ընդհանուրի 77.3%-ը՝ իրավաբանական գրականությունից, 1100 հոգի կամ ընդհանուրի 22.7%-ը՝ ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ‎ֆաքս):

Տեսակ Քանակ %
Իրավաբանական գրականություն 3754 77.3
Էլեկտրոնային համակարգեր 1100 22.7
Ընդամենը 4854 100

Օգտվողներից 3510 հոգի կամ ընդհանուրի 72.3%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, 1310 հոգի կամ ընդհանուրի 26.9%-ը՝ արական, 34-ը կամ ընդհանուրի 0.8%-ը՝ իրավաբանական անձ:

Սեռ Քանակ %
Իգական 3510 72.3
Արական 1310 26.9
Իրավաբանական անձ 34 0.8
ընդամենը 4854 100

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

2010թ.-ի ընթացքում բնակչության սոցիալապես անապահով խմբերին ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և ՇՊԱԿ-ների ու ՇՊԱԸ-ների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 9823 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական և փաստաբանական ծառայություններից օգտված անձանցից 9744-ը կամ ընդհանուրի 99.1%-ը ֆիզիկական անձինք են, իսկ 79-ը կամ ընդհանուրի 0.9%-ը` իրավաբանական անձինք: Ծառայություններից օգտված անձանցից 6001-ը կամ ընդհանուրի 61.1%-ը իգական սեռի են, 3822-ը կամ ընդհանուրի 38.9%-ը արական սեռի են:
Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

Անվճար իրավաբանական
օգնության ոլորտները Շահառուների քանակը՝
ըստ ոլորտների Շահառուների քանակը՝
ըստ տոկոսների (%)
Աշխատանքային իրավունք 726 7.3
Բնակարանային իրավունք 257 2.6
Ամուսնաընտանեկան իրավունք 728 7.4
Սոցիալական ապահովություն 987 10.05
Քաղաքացիական իրավունք 2628 26.9
Քաղաքացիական դատավարություն 874 8.9
Վարչաիրավական 660 6.9
Քրեական իրավունք 302 3.09
Հողային իրավունք 283 2.9
Առողջապահություն 195 1.9
Կրթություն և գիտություն 211 2.5
Քրեական դատավարություն 181 1.8
Կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր 659 6.9
Միջազգային իրավունք 12 0.14
Թրաֆիքինգ 2 0.03
Գենդերային խտրականության հարցեր (ընտանեկան բռնություն) 16 0.19
Իրավական այլ հարցեր 1102 10.5
ԸՆԴԱՄԵՆԸ 9823 100

Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների

Տեսակ Քանակ %
Ֆիզիկական անձ 9744 99.1
Իրավաբանական անձ 79 0.9
Ընդամենը 9823 100

Վիճակագրությունը ըստ շահառուների սեռի

Սեռ Քանակ %
Իգական 6001 61.1
Արական 3822 38.9
Ընդամենը 9823 100

IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

X. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի IX համաժողովը կայացավ 2010թ.-ի դեկտեմբերի 4-ին: Համաժողովում ընտրվեց կազմակերպության վարչություն՝ հետևյալ կազմով (նկար 14).
.

Անուն Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար
Գարիկ Հայրապետյան ՀԵԻԱ վարչության անդամ
Լուսինե Աբգարյան ՀԵԻԱ վարչության անդամ
Լիանա Հարությունյան ՀԵԻԱ վարչության անդամ
Արփինե Եղիկյան ՀԵԻԱ վարչության անդամ
Մարատ Ատովմյան ՀԵԻԱ վարչության անդամ
Ռոբերտ Գրիգորյան ՀԵԻԱ վարչության անդամ
Սյուզաննա Սողոմոնյան ՀԵԻԱ վարչության անդամ
Կարեն Քոչարյան ՀԵԻԱ վարչության անդամ

XI. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Կենտրոնական գրասենյակ
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Էլ. փոստ [email protected]
Երևանի մասնաճյուղ
Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից)
Հեռ.՝ (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Թեժ գիծ՝ 0 8000 11 10
էլ. փոստ [email protected]
Շիրակի մարզային մասնաճյուղ
Շիրակի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Գյումրու ընդունարան
ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2
Հեռախոս (374 312) 5 82 36
Հեռապատճե (374 312) 5 82 36
Թեժ գիծ՝ 0 8000 11 21
էլ. փոստ [email protected]
Լոռու մարզային մասնաճյուղ
Լոռու մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1
Հեռախոս (374 322) 2 23 17
Հեռապատճե (374 322) 2 23 17
Թեժ գիծ՝ 0 8000 11 12
էլ. փոստ [email protected]
Սյունիքի մարզային մասնաճյուղ
Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Կապանի ընդունարան
ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72
Հեռախոս (374 285) 5 25 11
Հեռապատճե (374 285) 5 25 11
Թեժ գիծ՝ 0 8000 11 14
էլ. փոստ [email protected]
Տավուշի մարզային մասնաճյուղ
Տավուշի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Իջևանի ընդունարան
Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության 4/14,
Հեռախոս (374 263) 4-08-65
Հեռապատճե (374 263) 4-08-65
Թեժ գիծ՝ 0 8000 11 13
Էլ. փոստ [email protected]
Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Վ.Պետրոսյան 51/2
Թեժ գիծ՝ 0 8000 11 22
Էլ. փոստ [email protected]
Թալինի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան
Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1, քաղաքապետարանի շենք, 1-ին հարկ, 5-րդ սենյակ,
Հեռ.՝ (374 249) 2-21-23
Էլ. փոստ [email protected]
Ապարանի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան
Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 22/13,
Հեռ.՝ (374 252) 2-53-59
Էլ. փոստ [email protected]
Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Օգոստոսի 23, 60 շենք,
Թեժ գիծ՝ 0 8000 11 19
Էլ. փոստ [email protected]
Վայոց Ձորի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Եղեգնաձորի ընդունարան
Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացու 18ա
Թեժ գիծ՝ 0 8000 11 20
Էլ. փոստ [email protected]
Արարատի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան
Արարատի մարզ, ք. Արարատ, Չարենցի 2/4,
Թեժ գիծ՝ 0 8000 11 17
Էլ. փոստ [email protected]