Ռազմավարական պլան 2007-2010

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը (ՀԵԻԱ) հիմնադրվել է 1995թ-ին՝ նպատակ ունենալով համախմբել կազմակերպության անդամների, համակիրների և նոր սերնդի իրավաբանների ջանքերը՝ աջակցելու Հայաստանի կայացմանը որպես անկախ, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Կազմակերպության հիմնադիրներն էին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ և երիտասարդ իրավաբաններ, որոնց հիմնական մասը մինչ օրս էլ, ակտիվորեն ներգրավված է կազմակերպության գործունեության մեջ: Անցած ժամանակահատվածում կազմակերպությունը իր առաքելությունից և նպատակներից բխող բազմաթիվ աշխատանքներ և ծրագրեր է իրականացրել՝ սպասարկելով մի քանի տասնյակ հազար շահառուների:
Մեծ ուշադրություն է դարձվել ՀԵԻԱ մարզային կառույցների ձևավորմանը: Ներկայումս ՀԵԻԱ-ն ունի յոթ գրասենյակներ՝ ՀԵԻԱ կենտրոնական և Երևանի մարզային մասնաճյուղի գրասենյակները՝ Երևանում, ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Գյումրիում, ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Վանաձորում, ՀԵԻԱ Տավուշի մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Իջևանում, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Գավառում, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Կապանում:
ՀԵԻԱ անդամների, համակիր անդամների և կամավորների ընդհանուր թիվը ներկայումս հասնում է 300-ի: Գործուն քայլեր են ձեռնարկվել կազմակերպության նյութատեխնիկական բազայի ամրապնդման և կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնման ուղղությամբ:
Ներկայումս կազմակերպության գրասենյակները ապահովված են համակարգչային, այլ անհրաժեշտ տեխնիկական և տեղեկատվական ռեսուրսներով, իրավաբանական գրականությամբ, ՀՀ օրենսդրության համակարգչային բազայով և անհրաժեշտ այլ գույքով: Կազմակերպությանը հաջողվել է Երևան քաղաքում (կազմակերպության կենտրոնական և Երևանի մասնաճյուղի գրասենյակների համար), ինչպես նաև Կապան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում սեփականության իրավունքով ձեռք բերել գրասենյակային տարածքներ:
Ընդլայնվել են կապերը միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների հետ: 1998թ-ից կազմակերպությունն անդամակցում է Երիտասարդ փաստաբանների եվրոպական ասոցիացիային և համագործակցում է դրան անդամակցող տարբեր երկրների կազմակերպությունների հետ: Ակտիվ համագործակցություն է ծավալվել Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը ակտիվորեն համակործակցել և/կամ համագործակցում է միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների՝ մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, հոլանդական Միջեկեղեցական համագործակցության զարգացման կազմակերպության (ICCO), “Եվրասիա” հիմնադրամի, “Քորդեյդ” հոլանդական կազմակերպության, Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման դեպարտամենտի, ԵԱՀԿ-ի և Եվրոխորհրդի, գերմանական “GTZ” կազմակերպության, “Քեմոնիքս ինտերնեյշնըլ ինք.” հայաստանյան գրասենյակի, “IFES”-ի, “Փրայս Ուոթերս Հաուզ Քուփերս”, Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Փախստականների գործերով Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակների և այլ միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը փոխգործակցում է տեղական իրավաբանական կազմակերպությունների հետ, այդ թվում ՀՀ իրավաբանական հիմնադրամի, “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերության, ՀՀ Փաստաբանների պալատի, ինչպես նաև ՀՀ ազգային ժողովի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ:

ՊՐՈԲԼԵՄԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2003թ. հունիսի 2-ից հուլիսի 21-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն ABA CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության կազմակերպությունների զարգացման խորհդատու Մարիա Հովումյանի աջակցությամբ, մշակեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2004-2006թթ. երկարաժամկետ ռազմավարական պլանը:
Ռազմավարական պլանավորումն ուղղված է պատասխանելու հետևյալ հարցերին. ո՞րն է կազմակերպության հիմնական առաքելությունը, ո՞րն է կազմակերպության գոյության պատճառը, որո՞նք են նրա արժեքները և առաջնորդող սկզբունքները, ինչպիսի՞նն են կազմակերպության հնարավորությունները և ինչպե՞ս բացահայտել ու կանխել ապագա հնարավոր վտագները, ինչպիսի՞ն պետք է լինի մի քանի տարիների համար հաստատվելիք գործողությունների պլանը:
2007թ.-ի փետրվարի 23-ին և 24-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2007-2010 թվականների ռազմավարական պլանի մշակման երկօրյա սեմինար: Սեմինարի ընթացքում կատարվեց ՀԵԻԱ-ի 2004-2006 թվականների ռազմավարական նպատակների և ուղղությունների վերլուծություն և գնահատում, որի արդյունքում ընդունվեց ՀԵԻԱ-ի 2007–2010 թվականների ռազմավարական պլանը:
2009թ.-ի փետրվարի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2007-2010 թվականների ռազմավարական պլանի վերանայմանն ուղղված սեմինար: Սեմինարի սկզբում մասնակիցներին ներկայացվեց 2007-2008թթ. ընթացքում ռազմավարական պլանի իրագործման ուղղությամբ իրականացված գործունեությունը և արձանագրված առաջընթացը (Տես՝ 2007-2008թթ. ՀԵԻԱ-ի կողմից իրականացված գործունեությունը www.ayla.am):
Ռազմավարական պլանի վերանայման նպատակով վերլուծվեցին համապատասխանաբար՝ 1, 2, և 3 ռազմավարական նպատակները:
Մասնավորապես, ռազմավարական առաջին նպատակի`
Հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացում, անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն, կապակցությամբ սեմինարի մասնակիցները առանձնացրեցին հետևյալ հիմնախնդիրները.
Դրամաշնորհային ծրագրերի անսպասելի ավարտման արդյունքում բնակչության սոցիալապես անապահով և խոցելի խմբերին անվճար իրավաբանական օգնություն ՀԵԻԱ-ի Երևանի և մարզային բոլոր գրասենյակների կողմից 01.07.2008թ.-ից հետո մատուցվել է ոչ կանոնավոր կերպով:
Ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու հետևանքով անվճար դատական ներկայացուցչություն իրականացվել է սահմանափակ թվով անձանց համար:
Ֆինանսական միջոցների անբավարարության հետևանքով հասարակական կազմակերպությունների, արհմիությունների, ԶԼՄ-ների վերաբերյալ իրավաբանական ուղեցույցների տպագրման և տարածման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները հետաձգվել են:
ՀԵԻԱ-ի կողմից մատուցվող անվճար իրավաբանական օգնության և տեղեկատվության ծառայությունների անմատչելիություն ՀՀ մյուս մարզերում և գյուղական համայնքներում:

Նշված խնդիրների կապակցությամբ մասնակիցներն առաջարկեցին հետևյալ լուծումները.

1-ին Նպատակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ “Հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացում և մարդու իրավունքների, օրինական շահերի և հիմնարար ազատությունների պաշտպանություն”:
1.1.1 Գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. “Անվճարունակ (սոցիալապես անապահով) անձանց և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց, անվճար իրավաբանական օգնության մատուցում ՀԵԻԱ Երևանի, Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Գավառի, Կապանի, Եղեգնաձորի, Արարատի, Հրազդանի, Աշտարակի գրասենյակների և Թալինի ու Ապարանի հենակետերի կողմից (գրասենյակներում, հեռախոսային և ինտերնետային կապի միջոցով, ինչպես նաև գյուղական համայնքներ այցելությունների միջոցով):
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ և Գենդերային և ՀԵԻԱ-ի խոցելի խմբերի հարցերով հանձնաժողով”:
1.1.2 Գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ “Հասարակական կարևոր նշանակություն ունեցող դեպքերում՝ ծայրահեղ կարիքավոր և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց գործերով դատական ներկայացուցչության իրականացում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, Գենդերային և ՀԵԻԱ-ի խոցելի խմբերի հարցերով հանձնաժողով ու մարզային գրասենյակներ”:
1.1.3 Գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. “ՀԵԻԱ գրասենյակներ դիմած անձանց կողմից բարձրացված հարցերի և բերված դիմումների, բողոքների վերլուծություն, խնդիրների, կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց հասցեագրում համապատասխան պետական մարմիններին:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնագահ, ՀԵԻԱ հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ”:
1.1.4 Գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. “Մարդու իրավունքների վերաբերյալ խախտումների արագ արձագանքում, դրանց համակարգում և հանրայնացում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ, Մարդու իրավունքների, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողով և մարզային գրասենյակներ”:
1.2.1 Գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. “ՀԵԻԱ գրասենյակներ դիմած անձանց կողմից բարձրացված հարցերի, նրանց կողմից բերված դիմումների, բողոքների և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության վիճակագրության ու վերհանված խնդիրների հիման վրա իրավաբանական բնույթի տեղեկատվական թերթիկների տպագրում և տարածում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ”:
1.2.2 Գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. “Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների վերաբերյալ իրավաբանական բնույթի ուղեցույցների տպագրում ու տարածում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ”:
1.2.3 Գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. “ՀԵԻԱ գործունեության թիրախ աշխարհագրական տարածքներում հասարակության շրջանում ԶԼՄ-ների՝ հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների և մամուլի միջոցով իրավաբանական, այդ թվում նաև կանանց և երեխաների իրավունքների, գենդերային հավասարության, թրաֆիկինգի և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության տարածում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ”:
1.2.4 Գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. “ՀԵԻԱ գործունեության թիրախ աշխարհագրական տարածքներում հանրային իրազեկության ծրագրի զարգացում՝ ծրագրում ներառելով նաև կանանց և երեխաների իրավունքների, գենդերային հավասարության, թրաֆիկինգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների վերաբերյալ թեմաները:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ”:
10. 1.2.4 Գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. “Իրավաբանական ռեսուրս կենտրոնների հիմնում ՀԵԻԱ գործունեության թիրախ աշխարհագրական տարածքների գյուղական համայնքներում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ և մարզային գրասենյակներ”:
11. Իրագործելի դարձնելով 1-ին ռազմավարական նպատակը, հանել՝ 1.3 խնդիրը և 1.3.1 գործողությունը, որի հետևանքով 1.4 խնդիրը կդառնա 1.3, իսկ 1.4.1 գործողությունը կդառնա 1.3.1:
12. 1.3.1 Գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. “Մարդու իրավունքների պաշտպանության հաջողված օրինակների ՀԵԻԱ գործունեության թիրախ աշխարհագրական տարածքներում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, Մարդու իրավունքների, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողով և մարզային գրասենյակներ”:

Ռազմավարական առաջին նպատակի հիմնախնդիրների վերլուծման հետ միաժամանակ մասնակիցների կողմից արձանագրվեցին նաև հետևյալ առաջընթացը.
Չնայած ֆինանսական դժվարություններին ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից շարունակվել է անվճար իրավաբանական օգնության ցուցաբերումը բնակչության սոցիալապես և խոցելի խավերին, իսկ, Իջևանի գրասենյակի կողմից 01.10.2009թ.-ից իրականացվում է ՀԵԻԱ-ի գրասենյակ դիմած անձանց կողմից բարձրացված հարցերի և բերված դիմումների, բողոքների վերլուծություն, խնդիրների կոռուպցիոն ռիսկերի վերհանում, դրանց հասցեագրում համապատասխան պետական մարմիններին և կոռուպցիայի զոհերին անվճար իրավաբանական և փաստաբանական ծառայությունների ցուցաբերում:
ՀԵԻԱ-ի վարչության անդամների կողմից արագ արձագանք են ստացել մարդու իրավունքների վերաբերյալ խախտումները, որոնք հանրայնացվել են ինչպես ՀԵԻԱ վեբ կայքի, այնպես էլ ԶԼՄ-ների կողմից լուսաբանման միջոցով:
Իրավաբանական թեմաններով տպագրվել են 50 անուն տեղեկատվական մատչելի թերթիկներ, և ևս 10-ը՝ նվիրված Ազգային Ժողովի ընտրություններին:
ՀԵԻԱ-ի կողմից հրատարկվել է գրքույկ ՙՄարդու իրավունքների պաշտպանության հաջողված օրիանակներ՚ վերնագրով:
Ռազմավարական առաջին նպատակի իրականացման ուղղությամբ ՀԵԻԱ-ի կողմից հաշվետու ժամանակաշրջանում անհրաժեշտ անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցվել շուրջ 5100 հոգու, այդ թվում ՀԵԻԱ-ի իրավաբանների կողմից վարվել է հաճախորդների շուրջ 10 դատական գործեր, ինչպես նաև հրատարակվել և հասարակության շրջանում տարածվել են ՀՀ օրենսդրության տարբեր ոլորտներին վերաբերվող մոտ 60 անուն տեղեկատվական թերթիկներ:
Անդրադառնալով ռազմավարական պլանի երկրորդ նպատակին՝
Նոր սերնդի երիտասարդ իրավաբանների, այդ թվում իրավաբանական ԲՈՒՀ–երի ուսանողների մասնագիտական կարողությունների և հարակից հմտությունների զարգացում, աշխատանքային խումբը առանձնացրեց լուծում պահանջող հետևյալ հիմնախնդիրները.
Իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերի բարելավմանը և զարգացմանն ուղղված ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող աշխատանքների ոչ բավարար մակարդակ, մասնավորապես վերոհիշյալ թեմաներով նոր սերնդի իրավաբանների համար իրականացվող ուսուցումների պակաս,
Նոր սերնդի իրավաբաններին միավորող ՀԿ-ի` ՀԵԻԱ-ի շենքային պայմանների ոչ բավարար մակարդակ (Երևանում` ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակի ուսումնական և ակուբային տարածքների վերանորոգման և կահավորման անհրաժեշտություն, Գյումրիում, Կապանում, Վանաձորում հիմնավերանորոգման անհրաժեշտություն, Գավառում գրասենյակային տարածքի գնման անհրաժեշտություն), ՀԵԻԱ-ի փոխադրամիջոցների և համակարգչային սարքավորումների տեխնիկապես ոչ բավարար մակարդակ:
ՀԵԻԱ գրադարանային (իրավաբանական գրականություն) և տեղեկատվական (ինտերնետ և այլն) ռեսուրսների ոչ բավարար մակարդակ:
ՀԵԻԱ-ի հանձնաժողովների, ակումբների, մասնաճյուղերի գործունեության ոչ բավարար մակարդակ:
Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կայացվածության ցածր մակարդակ:

Նշված խնդիրների կապակցությամբ մասնակիցներն առաջարկեցին հետևյալ լուծումները.
2-րդ Նպատակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. “Իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերի բարելավում և զարգացում”:
2.1 խնդիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ “Նոր սերնդի իրավաբանների, իրավաբանական ԲՈՒՀ-երի ուսանողների, այդ թվում՝ Արցախյան, մասնագիտական կարողությունների և էթիկայի նորմերի բարելավմանն և զարգացմանը ուղղված միջոցառումների կազմակերպում”:
2.1.1 Գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. “ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերին, Եվրոպական իրավունքին, մարդու իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին, ինչպես նաև մասնագիտական էթիկայի նորմերին նվիրված ուսուցումների, սեմինարների, գիտաժողովների և մրցույթների կազմակերպում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ”:
Սահմանել նոր` 2.2 խնդիր` հետևյալ խմբագրությամբ. “Գործուն աջակցություն իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերի բարելավմանը ու զարգացմանը ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումներին”:
Սահմանել նոր` 2.2.1 գործողություն` հետևյալ խմբագրությամբ` “Իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերի բարելավմանը ու զարգացմանը ուղղված ՀՀ օրենսդրության (այդ թվում դատավարական, փաստաբանական, գենդերային իրավահավասարության) բարեփոխումների իրականացում՝ համապատասխան օրենսդրական դաշտի ուսումնասիրությունների, առաջարկությունների կատարման, քննարկումների, ԶԼՄ-ներով միջոցառումների կազմակերպման ու մասնակցության, օրենքների և օրենքների փոփոխությունների նախագծերի լոբբինգի կատարման միջոցով՝ գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ և հանձնաժողովներ”:
Սահմանել նոր` 2.2.2 գործողություն` հետևյալ խմբագրությամբ. “Մասնագիտական հանդեսի հրատարակում՝ շահագրգիռ այլ իրավաբանական կազմակերպությունների հետ միասին և տարածում փաստաբանների, դատավորների, դատախազության ու ոստիկանության համակարգերի աշխատակիցների, այլ իրավաբանների և իրավաբանական ԲՈՒՀ-երի ուսանողներին շրջանում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար և մասնագիտական հանձնաժողով”:
Նախկին 2.2 խնդիրը փոխել նոր 2.3 խնդրի` շարադրելով հետևյալ խմբագրությամբ “ՀԵԻԱ կազմակերպական և ինստիտուցիոնալ զարգացում”:
Նախկին 2.2.1 գործողությունը փոխել նոր` 2.3.1 գործողության` շարադրելով հետևյալ խմբագրությամբ “ՀԵԻԱ հանձնաժողովների, ակումբների, ուսանող իրավաբանների բաժանմունքի և մարզային գրասենյակների ամենամյա աշխատանքային պլաններով նախատեսված աշխատանքների իրականացում և միջոցառումների, այդ թվում փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների կազմակերպում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ակումբների, ուսանող իրավաբանների բաժանմունք և մարզային գրասենյակներ”:
Նախկին 2.2.2 գործողությունը փոխել նոր` 2.3.2 գործողության` շարադրելով հետևյալ խմբագրությամբ. “Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի մասնագիտացված հանձնաժողովների, ակումբների և ուսանող իրավաբանների բաժանմունքի անդամների հարակից հմտությունների զարգացում՝ անգլերեն լեզվի, համակարգչային գրագիտության, սոցիալապես անապահով քաղաքացիներին ցուցաբերվելիք իրավաբանական օգնության առանձնահատկությունների, մարդու իրավունքների խախտումների արագ արձագանքման, մասնագիտական էթիկայի կանոնների, իրավաբաննների կողմից Pro Bono աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ դասընթացների կազմակերպում, հանգստի, մշակութային և մարզական տարբեր միջոցառումների կազմակերպում և անցկացում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ակումբների, ուսանող իրավաբանների բաժանմունք և մարզային գրասենյակներ”:
Նախկին 2.2.3 գործողությունը փոխել նոր` 2.3.3 գործողության` շարադրելով հետևյալ խմբագրությամբ` “Մասնագիտական իրավաբանական գրականությամբ, համակարգչային տեխնիկայով, ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրով, ինտերնետի կապի հնարավորությամբ և անհրաժեշտ այլ ռեսուրսներով Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի գրասենյակների վերազինում: ՀԵԻԱ Գավառի և Իջևանի գրասենյակների համար սեփական տարածքների ձեռք բերում, ՀԵԻԱ-ի Գյումրիի, Վանաձորի, Կապանի գրասենյակների և ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակի ուսումնական և ակումբային սենյակների տարածքների վերանորոգում:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ և մարզային գրասենյակներ”:
Նախկին 2.2.4 գործողությունը փոխել նոր` 2.3.4 գործողության` շարադրելով հետևյալ խմբագրությամբ` “Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի վեց ենթահամակարգերի (ղեկավարում, կառավարում, մարդկային ռեսուրսներ, ծրագրեր և ծառայություններ ֆինանսական կայունություն, հարաբերություններ այլ կազմակերպությունների հետ և շահերի պաշտպանություն) զարգացում` ըստ ամենամյա զարգացման պլանի:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար”:
Սահմանել նոր 2.3.5 գործողություն հետևյալ խմբագրությամբ. “ՀԵԻԱ նորաստեղծ առևտրային արբիտրաժի (նախկին միջնորդ դատարանի) և միջնորդական ծրագրի գործունեության աջակցություն (գործունեության տեղի և կահավորանքի հարցերի լուծում, կադերի ուսուցումներ):
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ”:
Ռազմավարական երկրորդ նպատակի հիմնախնդիրների վերլուծման ընթացքում մասնակիցները արձանագրեցին նաև հետևյալ առաջընթացը.
Ռազմավարական երկրորդ նպատակի իրականացման ուղղությամբ ՀԵԻԱ-ի կողմից հաշվետու ժամանակաշրջանում անհրաժեշտ իրավաբանական ռեսուրսներ են տրվել շուրջ 5000 երիտասարդ իրավաբանների և ուսանողների: Բացի այն, որ վերը նշված ռեսուրսները տրամադրումը, երիտասարդ իրավաբանների և ուսանող-իրավաբանների համար կազմակերպվել են մասնագիտական ուսուցումներ, գիտաժողովներ, մրցույթներ, սեմինարներ, քննարկումներ և այլն, մասնավորապես կազմակերպության կողմից կազմակերպվել է.
– ամենամյա գիտաժողովներ նվիրված՝ “Փաստաբանություն ներկա վիճակը, զարգացման հեռանկարներրը ՀՀ-ում” թեմային,
– Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի ամենամյա դատախաղ մրցույթը,
– օտար լեզվի հմտությունների զարգացմանը նվիրված սեմինարների շարքը,
– “Գենդերային մշակույթը Շվեդիայում”. փորձի փոխանակման սեմինարները և այլն:
Այս ուղղությամբ կազմակերպության կողմից հրատարակվել են Ջեսափի մրցույթին նվիրված ամենամյա գրքույկները, թվով 2 մասնագիտական գիտաժողովների զեկույցներ, ՙԻրավունք՚ թերթում տպագրվել է ՀԵԻԱ վարչության անդամների, աշխատակազմի և անդամների շուրջ 15 հոդվածներ, նվիրված դատաիրավական և օրենսդրության բարեփոխումներին, հրատարակվել է ՙԻրավաբանական Լրատու՚ պարբերականը, որն անվճար տարածվել է փաստաբանների, դատավորների, դատախազության, ոստիկանության համակարգերի աշխատակիցների, այլ իրավաբանների և իրավաբանական ԲՈՒՀ-երի ուսանողների շրջանում:
Իրականացվել է նաև ՙՓաստաբանության մասին՚ ՀՀ օրենքի ուսումնասիրություններ, քննարկումներ և օրենքի բարեփոխումների նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով և ՀՀ Կառավարություն:
Հաշվետու ժամանակահատվածում, ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից, ՀԵԻԱ-ի կողմից կատարվել է.
-Կազմակերպության ներքին մարդկային ռեսուրսների հաշվին յուրաքանչյուր տարի կազմակերպության ինքնագնահատման իրականացում:
-Ինքնագնահատման հաշվետվության հիման վրա կազմակերպության մեկամյա զարգացման պլանի մշակում ու իրականացում:
-Կազմակերպության յուրաքանչյուր տարվա ֆինանսական գործունեության անկախ աուդիտի անցկացում:
-Կազմակերպության հաշվապահության իրականացում էլեկտրոնային հաշվապահության ծրագրի միջոցով:
-Կազմակերպության երկլեզու վեբ կայքի ( www.ayla.am) շահագործում:
-Կազմակերպության տարեկան հաշվետվությունների տպագրում և տարածում,
-ՀԵԻԱ-ի անդամների և աշխատակազմի համար անգլերեն լեզվի բարելավմանն ուղղված սեմինարների կազմակերպում,
-ՀԵԻԱ-ի անդամների կողմից Pro Bono աշխատանքների կատարում,
-հանգստի, մշակութային և տարբեր միջոցառումների անցկացում:
Ինչ վերաբերվում է ռազմավարական երրորդ նպատակին`
ՀՀ–ում դատաիրավական և օրենսդրության բարեփոխումների աջակցություն, ապա մասնակիցները տվյալ նպատակի իրականացման հետ կապված, նշվեցին հետևյալ խնդիրները.
-Հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերի բարձր մակարդակ:
-Հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ցածր մակարդակ:
Նշված խնդիրների կապակցությամբ մասնակիցներն առաջարկեցին հետևյալ լուծումները.

3-րդ Նպատակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ “Հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, թափանցիկության և հաշվետվողականության ապահովում”:
Ռազմավարական նպատակը իրագործելի դարձնելու նպատակով 3-րդ ռազմավարական նպատակից հանել՝ 3.1, 3.3, 3.4, 3.5 խնդիրները և 3.1.1, 3.3.1, 3.4.1, 3.5.1 գործողությունները:
Նախկին 3.2 խնդիրը փոխել նոր 3.1 խնդրի` շարադրելով հետևյալ խմբագրությամբ. “Հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով հանրայնացման, քաղաքացիների հզորեցման, մասնակցային և հասարակական մոնիթորինգային գործընթացների (այդ թվում համպատասխան օրենսդրության) իրականացում”:
Նախկին 3.2.1 գործողությունը փոխել նոր` 3.1.1 գործողության` շարադրելով հետևյալ խմբագրությամբ “Հանրայնացման, քաղաքացիների հզորեցման, մասնակցային և հասարակական մոնիթորինգային գործընթացների (այդ թվում համապատասխան օրենսդրության) իրականացման հանրապետական, տեղական և ոլորտային նշանակության ծրագրերի իրականացում` գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ:
Ժամանակահատված – 2009-2010թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ակումբների, ուսանող իրավաբանների բաժանմունք և մարզային գրասենյակներ”:
Ռազմավարական նախկին երրորդ նպատակի հիմնախնդիրների վերլուծությունից և դրանց համապատասխան լուծումներ առաջարկելուց բացի, սեմինարի մասնակիցները արձանագրեցին նաև հետևյալ առաջընթացը.
Հաշվետու ժամանակաշրջանում գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականցվել է ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի հասարակական մոնիտորինգ:

ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏԿԵՐ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրավունքի ոլորտում գործող ամենազդեցիկ, հայտնի, զորեղ և օգտակար կազմակերպություններից է:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպության առաքելությունն է.

Նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:

ԱՐԺԵՔՆԵՐ
Կազմակերպության արժեքներն են.

ա) Հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ:

բ) Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն:

գ) Պաշտպանված մարդու իրավունքներ:

դ) Իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ:

ե) Հզոր քաղաքացիական հասարակություն:

ՀԵԻԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ
Նպատակ

1. Հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացում և մարդու իրավունքների, օրինական շահերի և հիմնարար ազատությունների պաշտպանություն, աջակցություն աշխատանքային իրավունքների պաշտպանությանը և մակարդակի բարձրացմանը:

Խնդիր 1.1
Անվճարունակ (սոցիալապես անապահով) անձանց և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց անվճար իրավաբանական օգնության մատուցում,

Գործողություն 1.1.1
Անվճարունակ (սոցիալապես անապահով) անձանց և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց անվճար իրավաբանական օգնության մատուցում, այդ թվում նաև կոռուպցիոն գործերով ՀԵԻԱ Երևանի, Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Գավառի, Կապանի, Եղեգնաձորի, Արարատի, Հրազդանի, Աշտարակի գրասենյակների և Թալինի ու Ապարանի հենակետերի կողմից (գրասենյակներում, հեռախոսային և ինտերնետային կապի միջոցով, ինչպես նաև գյուղական համայնքներ այցելությունների միջոցով):
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ և Գենդերային և ՀԵԻԱ-ի խոցելի խմբերի հարցերով հանձնաժողով:

Գործողություն 1.1.2
Հասարակական կարևոր նշանակություն ունեցող դեպքերում՝ ծայրահեղ կարիքավոր և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց գործերով դատական ներկայացուցչության իրականացում, կոռուպցիոն գործերով խորհրդատվության տրամադրում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, Գենդերային և ՀԵԻԱ-ի խոցելի խմբերի հարցերով հանձնաժողով ու մարզային գրասենյակներ:

Գործողություն 1.1.3
ՀԵԻԱ գրասենյակներ դիմած անձանց կողմից բարձրացված հարցերի և բերված դիմումների, բողոքների վերլուծություն, խնդիրների, կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց հասցեագրում համապատասխան պետական մարմիններին:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնագահ, ՀԵԻԱ հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ:

Գործողություն 1.1.4
Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության վերաբերյալ խախտումների արագ արձագանքում, դրանց համակարգում և հանրայնացում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ, Մարդու իրավունքների, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողով և մարզային գրասենյակներ:

Գործողություն 1.1.5
Աջակցություն աշխատողների իրավունքների պաշտպանության գործում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ, մարզային գրասենյակներ:

Խնդիր 1.2
Բնակչության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների շրջանում մատչելի մեթոդներով իրավաբանական տեղեկատվության տարածում:

Գործողություն 1.2.1
ՀԵԻԱ գրասենյակներ դիմած անձանց կողմից բարձրացված հարցերի, նրանց կողմից բերված դիմումների, բողոքների և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության վիճակագրության ու վերհանված խնդիրների հիման վրա իրավաբանական բնույթի տեղեկատվական թերթիկների տպագրում և տարածում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ:

Գործողություն 1.2.2
ԶԼՄ-ների վերաբերյալ իրավաբանական բնույթի ուղեցույցների տպագրում ու տարածում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ:

Գործողություն 1.2.3
ՀԵԻԱ գործունեության թիրախ աշխարհագրական տարածքներում հասարակության շրջանում ԶԼՄ-ների՝ հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների և մամուլի միջոցով իրավաբանական, այդ թվում նաև կանանց և երեխաների իրավունքների, գենդերային հավասարության, թրաֆիկինգի և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության տարածում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ:

Գործողություն 1.2.4
ՀԵԻԱ գործունեության թիրախ աշխարհագրական տարածքներում հանրային իրազեկության ծրագրի զարգացում՝ ծրագրում ներառելով նաև կանանց և երեխաների իրավունքների, գենդերային հավասարության, թրաֆիկինգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների վերաբերյալ թեմաները:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ:

Գործողություն 1.2.5
Իրավաբանական ռեսուրս կենտրոնների հիմնում ՀԵԻԱ գործունեության թիրախ աշխարհագրական տարածքների գյուղական համայնքներում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ և մարզային գրասենյակներ:

Խնդիր 1.3.
Մարդու իրավունքների պաշտպանության հաջողված օրինակների հրապարակայնացում:

Գործողություն 1.3.1
Մարդու իրավունքների պաշտպանության հաջողված օրինակների ՀԵԻԱ գործունեության թիրախ աշխարհագրական տարածքներում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, Մարդու իրավունքների, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողով և մարզային գրասենյակներ:

Սպասվելիք արդյունքներ
ա) ՀՀ բնակչության սոցիալապես անապահով խավերը և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձինք կունենան հնարավորություն` ստանալու որակյալ անվճար իրավաբանական ծառայություններ, որոնց շնորհիվ կպաշտպանվեն շահառունների խախտված իրավունքներն ու կլուծվեն նրանց կողմից բարձրացված հարցերը, որն էլ կնապաստի ՀՀ-ում օրենքի գերակայության հաստատմանը:
բ) Կբարձրանա հասարակության իրավագիտական մակարդակը, որը կբերի ՀՀ-ում քաղաքացիական հասարակության զարգացմանը:
գ) ՀԵԻԱ գրասենյակներ դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի ու բերված դիմումների, բողոքների ուսումնասիրման հիման վրա կբացահայտվեն այն խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը, որոնց լուծման նպատակով կտպագրվեն ու ՀԵԻԱ շահառունների շրջանում կտարածվեն համապատասխան իրավաբանական բնույթի տեղեկատվական թերթիկներ, որի հետևանքով սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար ավելի մատչելի կդառնան իրավաբանական տեղեկատվության ստացումը:
դ) Մարդու իրավուքնների խախտումները արագ արձագանք կստանան ՀԵԻԱ-ի կողմից, ինչպես նաև դրանք կենթարկվեն համակարգման և հասանելի կլինեն բոլոր շահագրգիռ անձանց համար:
ե) ՀԵԻԱ գրասենյակներ դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի ու բերված դիմումների, բողոքների ուսումնասիրման և ծառայությունների մատուցման նոր մեթոդների կիրառման հետևանքով անընդհատ կբարելավվեն և աշխարհագրորեն կընդարձակվեն ՀԵԻԱ կողմից մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունները՝ ընդգրկելով նաև իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեցող հեռավոր գյուղական համայնքները:

Նպատակ

2. Իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերի բարելավում ու զարգացում:

Խնդիր 2.1
Նոր սերնդի իրավաբանների, իրավաբանական ԲՈՒՀ–երի ուսանողների, այդ թվում՝ Արցախյան, մասնագիտական կարողությունների և էթիկայի նորմերի բարելավմանն և զարգացմանը ուղղված միջոցառումների կազմակերպում:

Գործողություն 2.1.1
ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերին, Եվրոպական իրավունքին, մարդու իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին, ինչպես նաև մասնագիտական էթիկայի նորմերին նվիրված ուսուցումների, սեմինարների, գիտաժողովների և մրցույթների կազմակերպում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ:

Գործողություն 2.1.2
Կանանց իրավունքների ինստիտուտների հիմնում, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների հիմնում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ:

Գործողություն 2.1.3
Իրավաբան ուսանողների պրակտիկայի կազմակերպում և անցկացում ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող ՇՊԱԿ-ներում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող ՇՊԱԿ-ների ավագ իրավախորհրդատուներ:

Խնդիր 2.2
Գործուն աջակցություն իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերի բարելավմանը ու զարգացմանը ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումներին:

Գործողություն 2.2.1
Իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերի բարելավմանը և զարգացմանը ուղղված ՀՀ օրենսդրության (այդ թվում դատավարական, փաստաբանական, գենդերային իրավահավասարության) բարեփոխումների իրականացում՝ համապատասխան օրենսդրական դաշտի ուսումնասիրությունների, առաջարկությունների կատարման, քննարկումների, ԶԼՄ-ներով միջոցառումների կազմակերպման ու մասնակցության, օրենքների և օրենքների փոփոխությունների նախագծերի լոբբինգի կատարման միջոցով՝ գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, հանձնաժողովներ և մարզային գրասենյակներ:

Գործողություն 2.2.2
Մասնագիտական հանդեսի հրատարակում՝ շահագրգիռ այլ իրավաբանական կազմակերպությունների հետ միասին և տարածում փաստաբանների, դատավորների, դատախազության ու ոստիկանության համակարգերի աշխատակիցների, այլ իրավաբանների և իրավաբանական ԲՈՒՀ-երի ուսանողներին շրջանում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար և մասնագիտական հանձնաժողով՚

Խնդիր 2.3
ՀԵԻԱ կազմակերպական և ինստիտուցիոնալ զարգացում:

Գործողություն 2.3.1
ՀԵԻԱ հանձնաժողովների, ակումբների, ուսանող իրավաբանների բաժանմունքի և մարզային գրասենյակների ամենամյա աշխատանքային պլաններով նախատեսված աշխատանքների իրականացում և միջոցառումների, այդ թվում փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների կազմակերպում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ակումբների, ուսանող իրավաբանների բաժանմունք և մարզային գրասենյակներ:

Գործողություն 2.3.2
Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի մասնագիտացված հանձնաժողովների, ակումբների և ուսանող իրավաբանների բաժանմունքի անդամների հարակից հմտությունների զարգացում՝ անգլերեն լեզվի, համակարգչային գրագիտության, սոցիալապես անապահով քաղաքացիներին ցուցաբերվելիք իրավաբանական օգնության առանձնահատկությունների, մարդու իրավունքների խախտումների արագ արձագանքման, մասնագիտական էթիկայի կանոնների, իրավաբաննների կողմից Pro Bono աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ դասընթացների կազմակերպում, հանգստի, մշակութային և մարզական տարբեր միջոցառումների կազմակերպում և անցկացում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ակումբների, ուսանող իրավաբանների բաժանմունք և մարզային գրասենյակներ:

Գործողություն 2.3.3
Մասնագիտական իրավաբանական գրականությամբ, համակարգչային տեխնիկայով, ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրով, ինտերնետի կապի հնարավորությամբ և անհրաժեշտ այլ ռեսուրսներով Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի գրասենյակների վերազինում: ՀԵԻԱ Գավառի և Իջևանի գրասենյակների համար սեփական տարածքների ձեռք բերում, ՀԵԻԱ-ի Գյումրիի, Վանաձորի, Կապանի գրասենյակների և ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակի ուսումնական և ակումբային սենյակների տարածքների վերանորոգում:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ և մարզային գրասենյակներ:

Գործողություն 2.3.4
Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի վեց ենթահամակարգերի (ղեկավարում, կառավարում, մարդկային ռեսուրսներ, ծրագրեր և ծառայություններ ֆինանսական կայունություն, հարաբերություններ այլ կազմակերպությունների հետ և շահերի պաշտպանություն) զարգացում` ըստ ամենամյա զարգացման պլանի:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար

Գործողություն 2.3.5
ՀԵԻԱ նորաստեղծ առևտրային արբիտրաժի (նախկին միջնորդ դատարանի) և միջնորդական ծրագրի գործունեության աջակցություն (գործունեության տեղի և կահավորանքի հարցերի լուծում, կադրերի ուսուցումներ):
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ:

Սպասվելիք արդյունքներ
ա) Կբարձրանա նոր սերնդի իրավաբանների մասնագիտական և հարակից կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև մասնագիտական էթիկան:
բ) Երիտասարդ իրավաբանները ավելի անմիջականորեն կընդգրկվեն ՀՀ դատաիրավական բարեփոխումների իրականացմանը:
գ) Իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերի բարելավմանը և զարգացմանը ուղղված ՀՀ օրենսդրության (այդ թվում դատավարական և փաստաբանական) բացերի վեր հանում և դրանց հիման վրա արված առաջարկների միջոցով օրենսդրության բարեփոխումների իրականցում:
դ) Իրավաբանները կունենան իրենց՝ մասնագիտական ամենամսյա հանդեսը, որի միջոցով հնարավորություն կստեղծվի բարձրացնել իրավաբանության ոլորտում առկա հիմնախնդիրները և գործուն մասնակցություն ունենալ իրավաբանական բարեփոխումների իրականացմանը:
ե) Կհզորանա Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի մասնագիտական հանձնաժողովների, ակումբների, Իրավաբան ուսանողների բաժանմունքի ու մարզային գրասենյակների կարողությունները և ազդեցությունը ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների իրականացման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավաբանական մասնագիտության և էթիկային նորմերի զարգացման ոլորտներում:
զ) Կհզորանա Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի մասնագիտական և բնականոն գործունեության համար անհրաժեշտ այլ ռեսուրսների բազան:
է) Կզարգանան Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի ենթահամակարգերը, որոնք կբերեն ՀԵԻԱ հզորացմանը և ՀԵԻԱ կողմից իրականացվող գործունեության և ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
ը) Կկայանա ՀԵԻԱ նորաստեղծ առևտրային արբիտրաժը (նախկին միջնորդ դատարանի) և միջնորդական ծրագիրը, որն էլ իր հերթին կբերի ՀՀ հասարակության շրջանում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների դերի և նշանակության բարձրացմանը:

Նպատակ

3. Հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, թափանցիկության և հաշվետվողականության ապահովում:

Խնդիր 3.1.
Հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով հանրայնացման, քաղաքացիների հզորեցման, մասնակցային և հասարակական մոնիթորինգային գործընթացների (այդ թվում համպատասխան օրենսդրության) իրականացում:

Գործողություն 3.1.1
Հանրայնացման, քաղաքացիների հզորեցման, մասնակցային և հասարակական մոնիթորինգային գործընթացների (այդ թվում համապատասխան օրենսդրության) իրականացման հանրապետական, տեղական և ոլորտային նշանակության ծրագրերի իրականացում` գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ:
Ժամանակահատված – 2010թ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ակումբների, ուսանող իրավաբանների բաժանմունք և մարզային գրասենյակներ:

Սպասվելիք արդյունքներ
ա) ՀՀ հասարակության շրջանում հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների դերի և հեղինակության բարձրացում:
բ) ՀՀ հասարակության շրջանում հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, թափանցիկության և հաշվետվողականության ապահովում:

ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՒ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Այս ռազմավարական պլանում նշված ռազմավարական նպատակների և խնդիրների իրականացման ընդհանուր մոնիտորինգը կիրականացնի ՀԵԻԱ գործադիր տնօրենը` սերտ համագործակցելով ՀԵԻԱ-ի մոնիտորինգի և գնահատման հարցերով մասնագետի, ՀԵԻԱ կողմից իրականացվող տարբերի ծրագրերի պատասխանատուների, ՀԵԻԱ ռազմավարական ուղղությունների պատասխանատուների և ՀԵԻԱ ռեգիոնալ գրասենյակների ղեկավարների հետ՝ գործողությունների պլանի, աշխատանքային պլանների և իրականացվող ծրագրերի ուսումնասիրության հիման վրա:
ՀԵԻԱ 2007-2010 թվականների ռազմավարական պլանի ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու համար ՀԵԻԱ անդամների կողմից կիրականացնի ՀԵԻԱ 2007-2010 թվականների ռազմավարական պլանի վերանայման և ՀԵԻԱ գործունեության ինքնագնահատման ամենամյա սեմինարներ, որոնց հիման վրա վերանայված ՀԵԻԱ 2007-2010 թվականների ռազմավարական պլանը կտեղադրվի ՀԵԻԱ պաշտոնական վեբ կայքում: