Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային ևս երկու կազմակերպություն միացավ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին,  տեղի ունեցավ Հայաստնի քաղհասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը:

Նիստին կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց կառավարման խորհրդի 2-րդ կազմի գործունեությունն ու արդյունքների ամփոփումը:

Նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր կոալիցիային նոր կազմակերպությունների անդամագրվելու հայտերի քննարկումը: Արդյունքում կոալիցիային միացան «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն:

Քննարկվեց նաև Ա«ՀՀ Կառավարության 2015 թվականի N 165-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, որով որով վարչապետին կից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում և գործունեության կարգավորումներում փոփոխություններ են նախատեսվում։ 

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան նախագծի վերաբերյալ որոշ մտահոգություններ ու դիտարկումներ ունեն, որոնք ներկայացրել են կառավարությանը։

Նիստին քննակվեցին նաև կոալիցիայի 3-րդ համաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր:

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 97 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: