Անհատական խորհրդատվություններ՝ Լոռու և Տավուշի մարզի 12 ՔՀԿ ներկայացուցիչներին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-ին ծրագրի մենթորների խմբի համակարգող/արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ՔՀԿ-ների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագրերի վերաբերյալ Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Դիլիջան և Իջևան քաղաքներում անհատական խորհրդատվություն տրամադրեց Լոռու մարզի քաղհասարակության ինկուբատորի 12 ՔՀԿ ներկայացուցիչներին: 

Վանաձորում աշխատանքային հանդիպումներին մասնակցում էր ծրագրի ՔՀԿ ինկուբատորի մարզային համակարգող Արթուր Սուքիասյանը:

Աշխատանքային հանդիպումների ժամանակ խոսվեց ծրագրի շրջանակներում ինկուբատորի ՔՀԿ-ներին մրցութային եղանակով տրվող ենթադրամաշնորհների մասին, ինչպես նաև, թե ինչպես մշակել սեփական կազմակերպությունների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բերելավման ծրագրերը, ինչպես պատրաստել վերոհիշյալ ծրարգերում ամփոփված մեկ հանրային քաղաքկանության վերաբերյալ ենթադրամաշնորհային ծրագրի հակիրճ գործադիր ամփոփում: Պատասխանվեցին ՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրացված բոլոր հարցերը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: