Իրավաբանների հայկական ասոցիացիան հյուրընկալեց «Իրավաբաններ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան հյուրընկալեց «Իրավաբաններ առանց սահմանների» (“Avocats Sans Frontières”) միջազգային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Ֆրանսուա Կանտիերին և կազմակերպության տնօրենի օգնական Հարութին Մուրադյանին։ «Իրավաբաններ առանց սահմանների» կազմակերպությունը մարդու իրավունքների և դատարանի հասանելության ապահովման ոլորտներում մասնագիտացված կառույց է։

«Իրավաբաններ առանց սահմանների» կազմակերպության նախագահ Ֆրանսուա Կանտիերին նախագահում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) կողմից կազմակերպված Ֆրանկոֆոն հասարակական միջազգային կազմակերպությունների 11-րդ համաժողովի https://www.francophonie.org/-conferenceOINGerevan- շրջանակներում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված խտրականության դեմ պայքարին և իրավական պետության ստեղծմանը։

Հանդիպման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Զադոյանը և «Իրավաբաններ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր նախագահ Ֆրանսուա Կանտիերը ներկայացրեցին կազմակերպության գործունեությունները և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ։