ՔՀԿ-ները ուսումնասիրում են հաջողված քաղաքականության մշակման մասնակցության մեթոդաբանությունն ու դրա ազդեցության չափման մեթոդը

Այսօր Աղվերանում  շարունակվեց «Ոչ առևտրային հասարակական կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցությունը Չեխիայի Հանրապետությունում։ Հանրային քաղաքականությունների, երկխոսության զարգացում։ Քաղած դասեր՝ ՔՀԿ-ների ինկուբատորների գործարկման փորձից» թեմայով դասընթացի 3-րդ օրը: Այն կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:

Ինչպես հայտնել էինք նախորդ օրը «Ագորա» ՀԿ փորձագետ Վոյտեկ Չերնին ներկայացրել էր արագ քարտեզագրման մոտեցումը (ROMA approach- RAPID OUTCOME MAPPING APPROACH) և հաջողված քաղաքականության մշակման մասնակցության մեթոդաբանությունն ու դրա ազդեցության չափման մեթոդը:

Այսօր նրա կազմակերպմամբ շարունակվեցին պրակտիկ աշխատանքները՝ ROMA մեթոդաբանությունն օգտագործելով գիտելիքները խորացնելու համար:

Այսօր դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի շրջանակներում նոր ձևավորվող ՔՀԿ-ների Հայկական բիզնես կոալիցիան և «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» կոալիցիան:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: