Չեխ փորձագետը ՔՀԿ-ներին ներկայացրեց, թե ինչպես մշակել փաստերի վրա հիմնված քաղաքականությունը և գնահատել արդյունքները

Այսօր Աղվերանում շարունակվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում անցկացվող «Ոչ առևտրային հասարակական կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցությունը Չեխիայի Հանրապետությունում։ Հանրային քաղաքականությունների, երկխոսության զարգացում։ Քաղած դասեր՝ ՔՀԿ-ների ինկուբատորների գործարկման փորձից» թեմայով 5-օրյա դասընթացը:

Ծրագրի գործընկեր չեխական «Ագորա» ՀԿ փորձագետ Վոյտեկ Չերնին  ներկայացրեց Չեխիայում փաստերի վրա հիմնված  քաղաքականությունների մշակման փորձը՝ «սոցիալական բնակարան» ծագրի օրինակով, երբ խնդիր կար մի շարք ընտանիքների բնակարաններով ապահովելու և մոնիտորինգային գործիքներով վերհանեցին խնդիրը, մշակվեց քաղաքականություն դրա վերաբերյալ և արագ կերպով բնականներ տրամադրվեցին այդ ընտանիքներին:

Նա ներկայացրեց նաև արդյունքների արագ քարտեզագրման մոտեցումը (ROMA approach- RAPID OUTCOME MAPPING APPROACH) և հաջողված քաղաքականության մշակման մասնակցության մեթոդաբանությունն ու դրա ազդեցության չափման մեթոդը: Այնուհետև մասնակիցները խմբային գործնական աշխատանքներ իրականացրեցին՝ տեսական գիտելիքները ամրապնդելու համար: Այս գիտելիքները մեծապես կարևորվեցին ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհներ ստացած ՔԿՀ կոալիցաիների ներկայացուցիչների կողմից:

Այսօր դասընթացի մասնակիցներին «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ներկայացրեցին իրենց գործունեությունը, «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի ենթադրամաշնորհների շրջանականում կատարվող աշխատանքները:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Նրա կողմից ինտերակտիվ կերպով ներկայացվեց, թե որն է քաղաքականության մշակումը, ինչ արդյունավետ մեթոդներով է դա իրականացվում: Նա