Քննարկվեցին ծրագրի ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքը, հաջողություններն ու դժվարությունները

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տրամադրված և ծրագրի 9 թիրախային ոլորտներում ենթադրամաշնորհային ծրագրեր իրականացնող կոալիցիաների/ցանցերի ներկայացուցիչների հետ  օգոստոսի 14-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կազմակերպվեց աշխատանքային հանդիպում:

Հանդիպման նպատակն էր քննարկել ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքը, հաջողություններն ու դժվարությունները, դրանց առավել արդյունավետ ու նպատակային իրականացման հնարավորությունները:

Հանդիպմանը ներկա էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի  նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ծրագրում ընդգրկված ԻՀԱ մասնագետներ, ներկայացուցիչներ գործընկեր կազմակերպություններից՝ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ից, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ից և Հայաստանի Համայնքների  միությունից, ինչպես նաև՝ պատասխանատու անձիք ենթդրամաշնորհային ծրագրեր իրականացնող բոլոր կոալիցիաների/ցանցերից:

Հանդիպման ընթացքում կոալիցիաների/ցանցերի ներկայացուցիչները սլայդերի միջոցով ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող ծրագրերը, դրանց շրջանակներում կոալիցիաների ստեղծման/հզորացման ուղղությամբ իրականացվող քայլերը, մշտադիտարկման գործիքները, մշակվող հայեցակարգերը, տարբեր գերատեսչությունների հետ ունեցած հանդիպումների արդյունքները,   որից հետո ծավալվեց քննարկում՝ միմյանց հետ համագործակցության, փոխօգնության, նշանակալից միջոցառումների առավել արդյունավետ կազմակերպման, առաջիկայում ևս նման հանդիպումների կազմակերպման հարցերի շուրջ:

Հանդիպման վերջում համապատասխան մասնագետների կողմից ներկայացվեցին իրականացվող ծրագերի մոնթիորինգի և գնահատման արդյունքում ձևավորված, ինչպես նաև Ֆինանսական հարցերի/հաշվետվությունների հետ կապված նակատառումներն ու առաջարկները: