Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարը և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայցուցիչները քննարկել են առաջիկա համագործակցության գործողությունները

Այսօր՝ հուլիսի 25-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Տիգրան Արզումանյանի, ինչպեսև Էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի հետ։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան-փորձագետ Նարեկ Ենոքյանը փոխնախարարին ներկայացրեց ծրագիրը, ՔՀԿ-ների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակը, որն է ամրապնդել պետության և մասնավոր գործընկերության ամրապնդումը։

Փոխնախարար Տիգրան Արզումանյանը պատասխանեց հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացրած հարցերին, ինչպեսև նախարարության կողմից որդեգրած ռազմավարության այն կետերը, որոնք առնչվում էին մասնավորապես էներգետիկայի ոլորտին։

Էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը ՔՀԿ մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության գործողությունների ծրագրից բխող առաջնահերթությունները և նշեց, որ պատրաստական են համագործակցության․ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրին ուղղված կառավարության գործողությունների ծրագրի մասին է խոսքը։ Հիմա ընթանում է երկրորդ փուլը, որն ավարտվելու է 2018 թ-ին, այդուհանդերձ, իրականացնելու ենք համապարփակ վերլուծություն այդ փուլի արդյունքների մասին և պատրաստվելու է երրորդ փուլը ու անցկացվի ազգային նոր ծրագիր՝ մինչև 2030 թվականը։ Պատրաստակամ ենք ձեզ տրամադրել 2-րդ փուլով, և նախանշված 3-րդ փուլով՝ նախարարության տեսլականը, թե ինչ ենք ուզում ունենալ՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության ծրագրի զարգացման հետ կապված, և եթե դուք կունենաք առաջարներ՝ կքննարկենք այդ առաջարկները, կփորձենք դրանք ներառել էներգախնայողության ազգգային ծրագրի գործողությունների ծրագրի 3-րդ փուլում»,-նշեց նա։

Քննարկումմներ ծավալվեցին ընդերքօգտագործման, արևային էներգիայի օգտագործման և մի շարք այլ հարցերի շուրջ։