Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին

2018 թվականի հուլիսի 16-18-ը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը համակարգող Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին և վերջինիս շրջանակներում կազմակերպված՝ «Քաղաքացիական հասարակության օր» խորագրով միջոցառմանը: ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը և այլ ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն Հայաստանի քարտուղարության ղեկավար Լիլիա Շուշանյանը և այլ ներկայացուցիչներ հասարակական և մասնավոր սեկտորներից ու միջազգային կառույցներից։

Այն նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Գագաթնաժողովը նաև ծառայում է հարթակ միմյանց հաջողված փորձերին ծանոթանալու վերաբերյալ։ 

Մարիամ Զադոյանը, ով նաև հանդիսանում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կրթաթոշակակիր և իրականացնում է ծրագիր ՀՀ-ում իրական սեփականատերերի ռեգիստրի հիմնադրման ուղղությամբ, ներկայացրեց ՀՀ օրենսդրական կարգավորումները և մարտահրավերները իրական սեփականատերերի ինստիտուտին նվիրված թեմատիկ քննարկումների ժամանակ  և ծանոթացավ միջազգային լավագույն փորձին։ 

 
Գագաթնաժողովի ընթացքում հաստատվեցին նոր գործնական կապեր և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։
 
Միջոցառման օրակարգի մասին առավել մանրամասն՝  https://ogpsummit.org/agenda։