Բնապահպանական ոլորտի հիմնախնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը` քաղհասարկության կազմակերպությունների ուշադրության դաշտում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 25-ին, Երևանի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորում «Արդարադատություն. բնապահպանական ոլորտի հիմնախնդիրներ և կոռուպցիոն ռիսկեր» թեմայով դասընթաց անցակցվեց։

Դասընթացը ներկայացրել է բնապահպանության հարցերով փորձագետ Գոհար Ղազինյանը։

Մասնակիցներից Նելլի Գրիգորյանը, ով ներկայացնում է «Քաղաքացիական նախաձեռնությունների հարթակ» ՀԿ-ն, մեզ հետ զրույցում ասաց, որ դասընթացը հետաքրքիր էր, իսկ դասախոսը լավատեղյակ էր ոլորտում առկա իրավիճակին։ Նա նշեց նաև բերված օրինակներից մեկը․ «Օրինակ, փոքր ՀԷԿ-երի համար միջազգային կառույցներով Հայաստանը բավական մեծ գումարներ է ստացել, բայց դրանք բավական հետաքրքիր «փաստաթղթավորմամբ» են տեղական կազմակերպությունների հասել, ու տեղական հասարակական կազմակերպությունն է, որին այդ գումարի մոտ ութսուն տոկոսն է հասել»,-ասաց նա և նման դեպքերը եզակի չեն։

Հավելենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: