Շիրակի փոխմարզպետները հանդիպեցին Շիրակի մարզի ՔՀԿ-ների հետ

2018 թվականի հուլիսի 7-ին Շիրակի փոխմարզպետներ Սոֆյա Հովսեփյանը և Արա Մելիքջանյանը հանդիպեցին Շիրակի մարզի ՔՀԿ-ների հետ։ Հանդիպմանը հրավիրվել և մասնակցում էր նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի համակարգող՝ Վիկտորիա Եղոյանը։ Հանդիպման ընթացքում փոխմարզպետները կարևորեցին համագործակցությունը ՔՀԿ-ների հետ և առաջարկեցին խորացնել գործնական կապերը՝ Շիրակի մարզպետարանին ներգրավելով ՔՀԿ-ների կողմից ծրագրերի իրականացման ընթացքին։