Պետական վերահսկողական ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարի լիազորություն չունի, այդ ծառայությունը կարող է միայն աջակցել. Սյուզաննա Սողոմոնյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար մի քանի մարմին գոյություն ունի՝ ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ՊԵԿ-ը՝ իր հարկային և մաքսային հետաքննական բաժիններով։ Բայց ներկայումս ստեղծվում է նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Ծանոթանալով Պետական վերահսկողական ծառայության հակակոռուպցիոն գործառույթներին, ապա նկատում  ենք, որ օրենքի տեսանկյունից իրենց ֆունկցիան վերահսկողական բնույթի է։ Այսինքն՝ ծառայությունը օրենքով կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմ չունի։ Մասնավորապես, ծառայությունը կարող է ուսումնասիրել փաստաթղթերը, վեր հանել խախտումներ և դրանք ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարող կառույցներին։ Պետական վերահսկողական ծառայությունը ունի սահմանափակ լիազորություններ։ Այդ ծառայությունը այն մարմինը չէ, որ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ։ Մանրամասները՝ այստեղ (https://www.1in.am/2364008.html)։