Հակակոռուպցիոն համապատասխանության ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ որպես բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք

2018 թվականի հունիսի 19-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Տնօրենների Հայկական Ինստիտուտը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում, կազմակերպել էր «Հակակոռուպցիոն համապատասխանություն. մարտահրավեր բիզնեսի համար» թեմայով կլոր սեղան։ Կլոր սեղանին «Հակակոռուպցիոն համապատասխանության ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ որպես բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք» զեկույցով հանդես է եկել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։ Զեկուցման շրջանակներում Ս․ Սողոմոնյանը անդրադարձել է նաև հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի միջազգային փորձին, դրա անհրաժեշտությանը և ներդրման հնարավորությանը Հայաստանում։

Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախաձեռնած և դրա արդյունքում վերջին տարիներին Հայաստանում իրականացրած հակակոռուպցիոն բարեփոխումների մասին։

Ներկայացվեց նաև Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հեղինակած և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից թարգմանված «Հակակոռուպցիոն համապատասխանություն. անցումային շուկաներում միջին ձեռնարկությունների համար» ուղեցույցը։