Իրավաբանների հայկական ասոցիացիան կարևորում է բիզնեսի շահերը կամ Իրավաբանների հայկական ասոցիացիան ակտիվ մասնակցում է Գործարար շահերի պաշտպանության ցանցի գործունեությանը

2018թ. փետրվարի 6-ին ք. Գյումրիում Իրավաբանների հայկական ասոցիացիայի Գյումրի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Եղողյանը մասնակցել է «Գործարար շահերի պաշտպանության ցանց»-ի կողմից կազմակերպված հարկային, տեսչական, ՓՄՁ քաղաքականության վերաբերյալ աշխատաժողովին, որի նպատակն էր Լոռու մարզի գործարարներին ներկայացնել հարկային, տեսչական և ՓՄՁ քաղաքականության ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև առկա խնդիրների վերհանումը:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը ողջույնելով մասնակիցներին՝ ներկայացրեց միջոցառման նպատակը, ինչպես նաև տեղի ունեցող գործընթացները նշված ոլորտներում: Մասնակիցներին ներկայացվեց Հարկային նոր օրենսգիրքը:
ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի իրավախորհրդատու Սյուզաննա Ծատուրյանը ներկայացրեց տեսչական քաղաքականությունը, և «Գործարար շահերի պաշտպանության ցանց»-ի քարտուղարության համակարգող անդամ Գագիկ Պողոսյանը մասնակիցներին ներկայացրեց ՓՄՁ քաղաքականությունը:
Տնտեսվարողների կողմից ներկայացված և առավել քննարկված հարցերին էին ՀԴՄ կտրոներով ծախսերի ճանաչումը, շրջանառության հարկի շեմը, ՓՄՁ սուբյեկտների համար վարկային միջոցներից օգտվելու դժվարությունները՝ պայմանավորված դրանցկարճաժամկետայնությամբ, գրավադրման խիստ պահանջներով և ֆինասավորման այլընտրանքային աղբյուրների բացակայությամբ և պետական գնումների գործընթացներին մասնակցությունը և այն:
Աշխատաժողովն ամփոփվեց հարց-պատասխաններով մասնակիցների և բանախոսների միջև: