ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարություն. քննարկում արդարադատության նախարարությունում

Ս.թ. հունվարի 12-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թ.թ. միջոցառումների ծրագրի և նոր ռազմավարության քննարկում: Քննարկմանը մասնակցել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ Մարատ Ատովմյանը, Մարիամ Զադոյանը, Մերի Հարությունյանը և Քարլ Ուլբրիխտը:

Քննարկվել է գործող ռազմավարության միջոցառումների ծրագիրը, ապա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է նոր ռազմավարության մշակմանն ուղղված առաջարկները և հետագա համագործակցության ձևաչափի ընտրությանը վերաբերող հարցերը: Այնուհետև, կողմերի միջև հաջորդել է ակտիվ քննարկում ներկայացված հարցերի վերաբերյալ:

Տես ՀՀ արդարադատության նախարարության կայքը:

լուսանկարը՝ moj.am կայքից։