Կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի տարեկան ամփոփիչ միջոցառումը

2017 թվականի դեկտեմբերի 29-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան իր անդամների և գործընկերների հետ ամփոփեց ընթացող տարին։ Ներկայացվեց տարեկան գործունեությունը, ունեցած հաջողությունները և մարտահրավերները, որոնց հանդիպել է Ասոցիացիան՝ իր գործունեության ճանապարհին։ Ուրվագծվեցին նաև առաջիկա անելիքները և գործունեության առաջնային թիրախները։

Տարեկան ամփոփիչ միջոցառման ընթացքում՝ Ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հյուրերին ներկայացրեց նաև տարվա լավագույններին։ Ըստ այդմ, մասնագիտական բարձր պատրաստվածության և կորպորատիվ բարձր հատկանիշների համար Ասոցիացիայի «Տարվա լավագույն անդամ» ճանաչվեց Առնոլդ Վարդանյանը, իսկ «Աշխատակազմի լավագույն անդամ»՝ Հայկուհի Ալավերդյանը։

Ասոցիացիան սրտանց շնորհավորում է իր թիմի անդամներին և մաղթում նորանոր նվաճումներ։