«Նետոյի առասպելը» խաղի միջոցով երեխաները կպայքարեն կոռուպցիայի դեմ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին պաշտոնապես տեղի է ունենալու «Թումոյի» սաների կողմից ստեղծված «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղի շնորհանդեսը։ Այն արդեն իսկ հասանելի է ինտերնետային բազաներում և հնարավոր է ներբեռնել ու սկսել խաղը։

Յուրահատուկ այս խաղի համար ստեղծագործական թիմն արդեն իսկ մի շարք պարգևների է արժանացել։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ին ստացել է «Տարվա երիտասարդներ» հակակոռուպցիոն մրցանակը։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։

Խաղի մասին մանրամասները՝ տեսանյութում։