Մոնիթորինգի և գնահատման մասնագետ

Պաշտոն՝ Մոնիթորինգի և գնահատման մասնագետ

Վայրը՝ Երևան

Նկարագրություն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին սկզբին՝ 34 ամիս տևողությամբ: Մոնիթորինգի և գնահատման մասնագետի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:

Պարտականություններ.

  • Ծրագրային գործողությունների մոնիթորինգ և գնահատում, այդ թվում՝ փաստաթղթերի դիտարկում,
  • Ծրագրի շրջանակներում կոալիցիաներին և ՔՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհային գործողությունների մոնիթորինգ և գնահատում,
  • Ծրագրի շրջանակներում կոալիցիաներին և ՔՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհային ծրագրերի մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ զեկույցի մշակում, նշելով՝ (ենթա)դրամանաշնորհային ծրագրի արդյունավետությունը, ուղղակի և անուղղակի շահառուների, գործընկերների նկատմամբ ազդեցությունը,
  • Ծրագրի ՔՀԿ ինկուբատորների աշխատանքների մոնիթորինգ և գնահատում,
  • Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ վիճակագրության կազմում,
  • Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների կանոնակարգվածության դիտարկում,
  • Ծրագրի շրջանակներում նախատեսվող և կազմակերպված միջոցառումների աշխատանքների դիտարկում,
  • Ծրագրային առանձին գործողությունների վերաբերյալ մոնիթորինգային ցուցանիշների մշակում, իրավիճակի վերլուծություն, կարիքների գնահատում,
  • Ծրագրի վերաբերյալ մոնիթորինգի և գնահատման միջանկյալ և վերջնական զեկույցի կազմում,
  • Եզրակացությունների և մասնագիտական խորհրդատվությունների կազմում և տրամադրում,
  • Ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտ այլ տեղեկատվության դիտարկում
  • Ծրագրային այլ գործողությունների կատարում:

 

Վերը նշված գործողությունների իրականացման համար մասնագետը պետք է ունենա արտագնա հանդիպումներ Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև առանձին հանդիպումներ Ծրագրի շահառուների և գործընկերների հետ:

Պահանջներ.

  • համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն,
  • 2 տարվա մասնագիտական/աշխատանքային փորձի առկայություն,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն,
  • թիմային աշխատանքի կարողություններ,
  • աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատանքներ կատարելու կարողություն:

 

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ, ուղարկել կամ առձեռն գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 7/2) ներկայացնել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ նշելով այս ոլորտում ունեցած փորձառնությունը՝ (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ [email protected]: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Մոնիթորինգի և գնահատման մասնագետ»:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:

Կազմակերպության մասին

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության http://armla.am/ պաշտոնական կայքում:

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակներից է ուժեղացնել 9 տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների կարողությունները և հանրային վերահսկողության մեխանիզմները, կազմակերպվելու են ՔՀԿ-ների ուսուցում՝ տարբեր հմտությունների վերաբերյալ, ներառյալ մշտադիտարկումը (մոնիթորինգը), փաստերի հիման վրա քաղաքականության վերլուծությունը, ՔՀԿ-կառավարություն երկխոսության կառուցումը, կոալիցիաների ստեղծումը: Բացի այդ, մարզերի՝ ռազմավարական նշանակության վայրերում հիմնադրվելու են ՔՀԿ-ինկուբատորներ, ովքեր զբաղվելու են ՔՀԿ-ների կարողությունների հզորացմամբ մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման գործընթացում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրային http://ccd.armla.am/ կայքում:

Ուշադրություն

Ներկայացված պահանջներին չհամապատասխանող, հայտերի ներկայացման կարգի խախտմամբ փաստաթղթեր ներկայացրած, այդ թվում սահմանված ժամկետից ուշ հայտեր ներկայացրած անձանց թեկնածությունները չեն դիտարկվի: