Եվրոպական Կամավորական Ծառայություն (ԵԿԾ)

Erasmus+ ծրագիրը երիտասարդներին փոփոխություն մտցնելու հնարավորություն է ընձեռում Եվրոպական Կամավորական Ծառայության միջոցով:

Եվրոպական կամավորական ծառայությունը մի ծրագիր է, որը երիտասարդներին բացառիկ հնարավորություն է տալիս՝ կատարելու կամավորական աշխատանք արտերկրում` Եվրոպական միության սահմաններում և դրանից դուրս: Այս ծրագրի նպատակը հանդուրժողականության և համերաշխության զարգացմանը խթանելն է, ինչպես նաև օգնելը երիտասարդներին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու հմտություններ և ունակություններ, որոնք հետագայում կօգնեն հետագա աշխատանքի և կրթության մեջ:

Կամավորները ստանում են անվճար կացարան, ապահովագրություն և դրամաշնորհային վճարումները ծրագրի իրականացման ընթացքում:

Ծրագրում ներգրավված են հետևյալ կողմերը՝

  • Ուղարկող կազմակերպություն

Ուղարկող կազմակերպության հսկողության տակ է լինում կամավորի նախապատրաստական, ընթացիկ և ավարտական գործընթացը Եվրոպական Կամավորական Ծառայության (ԵԿԾ) ծրագրին  մասնակցելու ընթացքում:

  • Հյուրընկալող կազմակերպություն

Հյուրընկալող կազմակերպությունն ամբողջ ծրագրի  ընթացքում ապահովում է կամավորի անվտագությունը, բարեկեցիկ ապրելու և աշխատելու պայմանները, ինչպես նաև նրա ծրագրի հաջող իրականացումը: Այն նաև աջակցում է կամավորին անձնական և լեզվական խնդիրների դեպքում:

  • Համակարգող կազմակերպություն

Համակարգող կազմակերպության դերը ծրագրի իրականացման հեշտացումն է՝ աջակցություն ցույց տալով ծրագրի մասնակից կողմերին:

  • Կամավոր

Կամավորները ծրագրի ընթացքում «Youthpass»  համակարգում իրականացնում են ինքնագնահատում և ծրագիրն ավարտելուց հետո ստանում համապատասխան հավաստագիր:

Ո՞վ կարող է դիմել ծրագրին։

Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները: Պետք է հետևել Եվրոպական կամավորական ծառայությունում ներգրավված կազմակերպությունների ցանցին՝ կամավորական հնարավորությունների, ԵԿԾ կազմակերպությունների բազայի և այլ օգտակար տեղեկատվության համար։

Օգտակար նյութեր

ԵԿԾ կանոնադրություն

Ի՞նչ սպասել ԵԿԾ-ից