«Ձեզ նման կադրերը մեզ պետք են». ավարտվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

«Հայաստանում միշտ կաղացել է հակակոռուպցիոն կրթությունը»,- Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ վերջին հանդիպմանը ասաց ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը. «Ավելին մենք չունենք երիտասարդ հակակոռուպցիոն առաջնորդների կրթման որևէ շարունակական ինստիտուտ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ այս բացը լրացնելու համար ՀԵԻԱ-ն իր գործընկերների հետ նախաձեռնեց հակակոռուպցիոն դպրոցներ, որոնք գործարկվում են նախորդ տարվանից: