Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում

Եվրոպական Միության օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակ համաֆինանսավորմամբ գործարկվող  «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է «իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկեր` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 3 տարի է:

Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո, որից 585.000 եվրոն տրամադրվել է ԵՄ-ի կողմից, 31277 եվրոն տրամադրվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Այդ կապակցությամբ կհզորացվեն ՔՀԿ-ների ու ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները, կկազմակերպեն հակակոռուպցիոն դասընթացներ Երևանում և ՀՀ մարզերում ՔՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար:

Հակակոռուպցիոն կոալիցիայի ստեղծման միջոցով կբարձրացվի ՔՀԿ-ների կողմից ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հակակոռուպցիոն բարեփոխումների և ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հանրային վերահսկողության արդյունավետությունը: Հանրային մշտադիտարկման և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով ՔՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին կտրամադրվեն փոքրիկ դրամաշնորհներ:

Ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն կազմակերպական կառուցակարգերը ամրապնդելու նպատակով կզարգացվի ՔՀԿ-Կառավարություն կայուն երկխոսություն` ՔՀԿ-ների մասնակցությամբ անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածը (Ապօրինի հարստացում) Հայաստանում քրեականացման հարցերի վերաբերյալ:

Ծրագրի շրջանակներում www.iravaban.net կայքում ստեղծվել է ծրագրի բաժին, որի միջոցով կհանրայնացվի ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեությունը, ինչպես նաև կիրականացվի ՀՀ կառավարության ծրագրի հակակոռուպցիոն բարեփոխումների ու ՀՀ իրավական և դատական բարեփոխումներիի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի մշտադիտարկումը: