Այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի արտահերթ 12-րդ համաժողովը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի արտահերթ 12-րդ համաժողովը, որի ժամանակ քննարկվել են կազմակերպության կանոնադրության փոփոխությունները և հաստատվել է նոր խմբագրությամբ կանոնադրությունը:
Համաժողովի ընթացքում վաղաժամկետ դադարեցվել են կազմակերպության ղեկավար մարմինների անդամների լիազորությունները և կատարվել են ղեկավար մարմինների նոր ընտրություններ:
Կազմակերպության նախագահ է վերընտրվել Կարեն Զադոյանը, կազմակերպության խորհրդի անդամներ են ընտրվել Դավիթ Աբգարյանը, Մարատ Ատովմյանը, Նարինե Կարապետյանը, Արփինե Եղիկյանը, Սյուզաննա Սողոմոնյանը և Կարեն Քոչարյանը: