Քննարկում՝ մաքսային ոլորտի օրենսդրական փոփոխությունները, ռիսկերը և խնդիրները թեմայի շուրջ

Ապրիլի 2-ին «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում Գյումրիում անցկացվեց սեմինար-քննարկում՝ «Մաքսային ոլորտի օրենսդրական փոփոխությունները, ռիսկերը և խնդիրները» խորագրով,  «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» ներկայացուցիչների կողմից։

Սեմինարի բանախոսներն  էին հանդիսանում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության»  ներկայացուցիչ՝ Արկադի Սահակյանը և  «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի  իրավաբան՝ Վիկտորյա Եղոյանը։

Քննարկվեցին ներկրման և արտահանման ժամանակ մաքսային ընթացակարգերը, առկա ռիսկերը, գործարքի արժեքի և հսկիչ գների մեթոդների կիրառության հետ կապված, ինչպես նաև կրիպտոգրաֆիական և շիֆրոգրաֆիական բովանդակությամբ ապրանքների ներմուծման և արտահանման, ֆիզիկական անձանց կողմից դրամական միջոցների ՀՀ մաքսային սահմանով ներմուծման և արտահանման, կենդանական և բուսական ծագման սննդի արտահանման և ներկրման հետ կապված խնդիրները։

Հատկապես  ուշադրություն դարձվեց երկակի  նշանակություն ունեցող ապրանքների ներկրմանը։ Երկակի նշանակության ապրանքներ են հանդիսանում հիմնականում ռազմական նշանակություն ունեցող  ապրանքները։

Տվյալ դեպքում եթե  ներմուծվող ապրանքը ռազմական նշանակության է, ապա նման ապրանք ներմուծելիս անհրաժեշտ է դիմել NPS կազմակերպությանը անհրաժեշտ եզրակացություն ստանալու համար։ Կազմակերպությունը պատասխանում է 1-5 օրյա ժամկետում։ Արժեքը յուրաքանչյուր անուն ապրանքի համար կազմում է 60 000 ՀՀ դրամ՝ 1 օրում պատասխանելու դեպքում։

Մինչդեռ,  երկակի նշանակության ապրանքների նեմուծման դեպքում նման եզրակացության պահանջ չի ներկայացվում։

Ներկայացվեց նաև ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանով դրամական միջոցների ներմուծման և արտահանման հետ կապված ռիսկերը։ Հատկապես ուշադրության դարձվեց օտարերկրյացիների կողմից  ՀՀ-ում ձեռնարկատիրություն իրականացնելու և ստացված շահույթը երկրից արտահանելու հարցին, որն այնպիսի փոքր երկրների վրա, ինչպիսին Հայաստանն է կարող է  բացասաբար ազդել ։

Քննարկվեց կենդանական և բուսական ծագման արտադրանքի ներմուծման և արտահանման ժամանակ առկա ռիսկերը։ Մասնակիցները արձանագրեցին, որ միևնույն ապրանքը կարող է մի անցակետն անցնել առանց ապրանքի մեջ վնասակար հարուցիչներ հայտնաբերվելու, իսկ մեկ այլ անցակետում սննունդի մեջ կարող է հայտնաբերվել վնասակար հարուցիչներ։

Օրինակ՝ 2011թ. դեկտեմբերին Հայաստանից Ռուսաստան խաղող արտահանող 15 ավտոմեքենա, ունենալով բոլոր անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը հատել են Վերին Լարսի սահմանային անցակետը, որոնցից 8-ը ուղեվորվել է Մոսկվա, իսկ 7-ը` Ռյազան: Սակայն Ռյազան տեղափոխված բեռը ամբողջությամբ վերադարձվել է, քանի որ Ռոսսելխոզնադզորը ապրանքի մեջ բացահայտել է վնասակար հարուցիչ(պավելիկա) և տրվել է համապատասխան եզրակացություն, ընդ որում  Մոսկվա ուղարկված նույն խաղողը ստուգումն անցել է առանց վերապահումների:

Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից  վեր հանվեցին մի շարք խնդիրներ։ SOAR բարեգործական կազմակերպությունը ներկայացրեց ապրանքների ներկրման  ժամանակ ինչ խնդիրների են հանդիպել: Մասնավորապես՝ կազմակերպությանը հուզում էր այն հարցը, որ օճառներ ներկրելու դեպքում, որը պետք է ծառայեր բարեգործական նպատակով, ի՞նչու պետք է դրոշմապիտակով պիտակվեր։ Բացի այդ բարձրաձայնվեց այն խնդրի մասին, որ էլեկտրոնային եղանակով պատվերը ենթարկվում է կրկնակի մաքսազերծման։

Այսպիսի խնդիրների բարձրաձայնման և լուծման համար ներկայացվեց   բիզնես ազդարարների ինստիտուտի ներդրումն ապահովող կայքի ստեղծման գաղափարը, որի կգործորկվի  ապրիլի 28-ին 2017 թվականի։

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: