Հայաստանում թույլ է հանրային վերահսկողությունը

Հանրային վերահսկողությունը մեր երկրում թույլ է։ Վստահեցնում են Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցի անդամները։

Նշվում է, որ կառավարության կողմից ներկայացվող հաշվետվությունները բավարար ուսումնասիրության չեն ենթարկվում հանրության կողմից, որպեսզի ապահովվի իրական վերահսկողություն։

Հանրային վերահսկողությունը զարգացնելու նպատակով էլ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը։ Իհարկե, ծրագիրը միայն այս խնդրի լուծմանը չի միտված, դրա թիրախում է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների ու ներուժի զարգացումը, կոալիցիաների կայունության ապահովումը, ինչպես նաև կառուցողական երկխոսության ձևավորումը գործադիրի հետ և այլն։

Այսօր ծրագրի ներկայցուցիչները Ֆոկուս խմբի շրջանակներում հանդիպեցին Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցի անդամներին։ Քննարկվեցին ցանցին հուզող հարցեր, մարմնի անդամները առանձնացրին կարևորագույն ոլորտներն, ինչպես նաև այդ ոլորտներում առկա խնդիրները, որոնք հրատապ լուծման ենթակա են։

Հանդիպումը վարում էր ծրագրի ներկայացուցիչ Մարատ Ատովմյանը, ով հայտնեց, որ ֆոկուս խմբերի միջոցով փորձում են առանձնացնել հանրությանը հետաքրքրող հիմնական ոլորտները։ Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ծրագրի շրջանակներում ընտրվել են 3 ոլորտներ։

Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։