Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ գործարկվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 10 ամիս է:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել գործարար անդամակցության վրա հիմնված կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար:

Բացի այդ, նախատեսվում է ծրագրով ուժեղացնել կառավարություն-մասնավոր հատված երկխոսությունը, գործարկել նորարարական կայք, որը կապահովի բիզնես ոլորտի ազդարարների (whistleblowers) կողմից տեղեկատվության հայտնումն ու նրանց գաղտնիության ապահովումը, ինչպես նաև հատկորոշել բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը՝ իրավիճակը գնահատելու և համապատասխան բարեփոխումների առաջարկներ մշակելու համար:

Ծրագրի իրականացման համար Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը տրամադրելու է 99.948 եվրո: Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվելու է43.260 եվրո: