Գյումրում կայացավ «ՏԻՄ-երում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառումը

2016 թվականի հուլիսի 22-ին Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց հակակոռուպցիոն միջոցառում՝ «ՏԻՄ-երում առկա կոռուպցիոն ռիսկերը» թեմայով: Միջոցառման նպատակն էր ծրագրի շրջանակներում ՏԻՄ-երում առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանումը և համապատասխան լուծումների նախանշումը, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: