«Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողով

2016թ. մայիսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Իրավաբանների հայկական ասոցիացիայի (նախկին անվանումը՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ) հետ համատեղ կազմակերպում է համաժողով՝ բաղկացած 2 մասից: Միջոցառման առաջին մասը նվիրված է «Կառավարություն և Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովին, իսկ երկրորդ մասը՝ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2-րդ համաժողովին, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: