Կառավարությունը ցանկանում է քրեականացնել ապօրինի հարստացումը

Անցած տարի սեպտեմբերի 23-ին ՀՀ քաղաքացիական կազմակերպությունների կոռուպցիայի դեմ պայքարող կոալիցիան եւ Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն հարթակ ստեղծելու վերաբերյալ հայտարարություն ստորագրեցին, որի շրջանակներում պետք է լուծեին երկու՝ Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացման եւ հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման խնդիրները:

Փոխարենը կառավարության ենթակայության շրջանակներում ստեղծվեց հակակոռուպցիոն խորհուրդ, որին իշխող ՀՀԿ-ից բացի միացավ միայն ԲՀԿ-ն: Խորհրդարանական մյուս ուժերն ու ՀԿ-ները բոյկոտեցին այն՝ չհավատալով դրա անկեղծությանն ու անկախությանը:

Անցած շաբաթ արդեն կառավարությունը 2 նիստ է անցկացրել, լսել է նաեւ քաղհասարակության, տվյալ դեպքում «Իրավաբանների հայկական ասոցիացիան» եւ «Transparenci international» կազմակերպություններին: Կրկին Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է 2 ամսվա ընթացքում մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կտա ստեղծել արդեն հակակոռուպցիոն անկախ մարմին, ինչպես նաեւ՝ քրեականացնել ապօրինի հարստացումը: «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամիսների ընթացքում իրենք ուսումնասիրել են միջազգային լավագույն փորձը եւ համապատասխան առաջարկություններ ներկայացրել կառավարությանը:

Վերջինիս խոսքերով, 40 երկիր արդեն քրեականացրել է ապօրինի հարստացումը, այդ թվում եւ Լիտվան: Իսկ Մեծ Բրիտանիան քրեականացման ճանապարհին է: Առաջարկված մեխանիզմների համաձայն պաշտոնատար անձն ինքը պետք է ապացուցի իր գույքի ու եկամուտների օրինականությունը, իսկ իրավապահ մարմինը՝ հայտարարագրված իրական գույքի ու եկամուտների անհամապատասխանությունը: Ենթադրյալ մեղադրյալը եթե չկարողանա դա ապացուցել, ուրեմն ենթակա է քրեական պատասխանատվության եւ ապօրինի գույքի բռնագրավման: «Մյուս կարեւոր հարցը իրական սեփականատերերի բացահայտման խնդիրն է: Հայաստանում շատ են դեպքերը, երբ պետական գնումներին մասնակցում են ընկերություններ, այդ թվում օֆշորային գոտիներում գրանցված, որոնց իրական սեփականատերը հայտնի չէ: ԵՄ-ն ունի դիրեկտիվ, որ անդամ երկրները մինչեւ 2017թ. ստեղծեն իրական սեփականատերերի ռեգիստրներ: Մենք նույնպես առաջարկում ենք, որ գնումներ իրականացնող մարմինը տիրապետի այդ տեղեկությանը, որ բոլոր ընկերությունները բացահայտեն իրական սեփականատերերին, եւ դա պետք է հասանելի լինի նաեւ հանրությանը»,- ասում է Զադոյանը:

Պարոն Զադոյան, իրական սեփականատերերին բացահայտելըմեր երկրի ամենացավոտ խնդիրներից է: Երբ Սերժ Սարգսյանը,անդրադառնալով այդ հարցին՝ ասում է, թե մեզ մոտփաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, ինչպե՞ս եքպատկերացնում այդ խնդրի լուծումը, կամ ի՞նչմեխանիզմներով դա պետք է բացահայտվի:

– Օրինակ, մենք առաջարկում ենք, որ երբ կազմակերպությունը գրանցվում է իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում, գրանցի նաեւ իրական սեփականատերերն: Մենք առաջարկում ենք կիրառել փոխկապակցված անձանց ինստիտուտը:

Այսինքն վստահ եք, որ ցանկության դեպքում հնարավոր էգտնել այնպիսի մեխանիզմներ, որոնց շրջանակներումհնարավոր կլինի բացահայտել եւ պատասխանատվությանենթարկել ապօրինի հարստացողին:

– Իհարկե, մենք առաջարկել ենք այդ մեխանիզմները, որոնք ժամանակակից աշխարհը օգտագործում է եւ արդյունավետ լուծումներ տալիս:

Հակակոռուպցիոն բազմաթիվ մարմիններ են ստեղծվել,նախաձեռնություններ ու հայտարարություններ եղել, բայցգործը տեղից չի շարժվել: Չե՞ք կարծում, որ այսնախաձեռնությունն էլ հերթական իմիտացիոն քայլն է, իսկ ՀԿներին այդ գործընթացում ներգրավում են պարզապես այնավելի հավաստի ու վստահելի դարձնելու համար:

– ՀԿ-ների վերաբերյալ ձեր դիտարկումը տեղին չէ, քանի որ, օրինակ, մեր կազմակերպությունը միշտ նշում է բացերն ու խնդիրները: Արդեն 7 տարի է, մենք կառավարությանը նման առաջարկներ ենք անում: Իսկ եթե կարիքը եղել է, նաեւ քննադատել ենք կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը: Մենք այդքանից զատ պետք է նաեւ լուծումներ առաջարկենք, ինչը արել ենք, բայց մենք չենք կարող կառավարության փոխարեն որոշում կայացնել: Եթե կընդունեն՝ շատ լավ, եթե չեն ընդունի՝ մենք կշարունակենք պայքարել, այնքան, մինչեւ մեր երկրում ներդրվեն հակակոռուպցիոն արդյունավետ մեխանիզմներ, քանի որ դա շատ կարեւոր է մեր հասարակության ու պետության զարգացման համար:

Այնուամենայնիվ, չունե՞ք այն տպավորությունը, որկառավարությունը կրկին իմիտացիա է անում:

– Ես չեմ ուզում գնահատականներ տալ, ինձ համար կարեւորը խնդրի լուծումն է: Մենք կոնկրետ լուծումներ ենք առաջարկել, իրենք՝ լուծելու պատրաստակամություն հայտնել: Եթե 2-3 ամիս հետո լուծումները չլինեն, մենք նոր հանդես կգանք համապատասխան գնահատականներով:

Ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայիհանձնաժողովը, որին պաշտոնյաները ներկայացնում են իրենցգույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը:Հայտարարագրեր են ներկայացնում նաեւ ընտրություններիցառաջ կուսակցությունների ցուցակներում ընդգրկվածթեկնածուները: Բայց երբ ուսումնասիրում ենք այդհայտարարագրերը, տեսնում ենք, որ այնտեղ իրենց իրականունեցվածքի շատ քիչ մասն է ներկայացված:

– Նախ ես գտնում եմ, որ այդ հանձնաժողովին գործիքակազմը ամբողջովին չի տրված, որ կարողանա բացահայտել: Մենք նաեւ գտնում ենք, որ պաշտոնյաները պետք է ոչ միայն ներկայացնեն այդ, այլեւ շահերի ու ծախսերի վերաբերյալ հայտարարագրեր: Իսկ փոխկապակցված անձանց շրջանակը ընդլայնելուց, համապատասխան գործիքներ տրամադրելուց հետո հանձնաժողովն արդեն կարող է ավելի արդյունավետ աշխատել:

Կառավարության պաշտոնյաները, որոնց մի քանիներկայացուցիչների հետ աշխատում եք հակակոռուպցիոնմեխանիզմներ ստեղծելու համար, կամ պատգամավորները,որոնք ենթադրաբար պետք է ընդունեն այդ օրենքը, կգնա՞նայդ քայլին: Դա կնշանակի որ իրենք իրենց «խարակիրի» ենանելու: Չէ՞ որ հենց նրանք են ապօրինի հարստացողները:

– Ապօրինի հարստացման հանցակազմի կարեւորությունը  նաեւ այն է, որ այն խստացնող իրավական ուժ ունի: Իսկ նման դեպքերը հետադարձ ուժ չունեն: Օրենքը մինչ ուժի մեջ մտնելը չի կարող տարածվել արդեն իսկ տեղի ունեցած հանցավոր հարստացման վրա: Այն կտարածվի դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վրա: Եվ դա բխում է նման պաշտոնյաների շահերից, որ իրենց վերջին հայտարարագրերում ներկայացնեն իրենց իրական ունեցվածքը: Հակառակ պարագայում, եթե որեւէ մեկը մեղադրվի ապօրինի հարստացման համար, պատասխանատու է լինելու այն մասով, որքան հայտարարագրված չէ:

Այսինքն, ներվում է մինչ այդ տեղի ունեցած ապօրինիհարստացումը եւ այդպիսով նման պաշտոնյաներըխրախուսվում են, որ թաքցրածը բացահայտեն:

– Այդպես է ստացվում, բայց մյուս կողմից էլ կա հասարակության աչքը: Եթե պաշտոնատար անձինք սկսեն ցույց տալ մինչ այդ չհայտարարագրածը, հանրությունը պետք է նաեւ օրինական պահանջ ներկայացնի, թե որտեղից է դա գոյացել: Փաստացի այդ անձինք հասարակության աչքում դուրս կգան ապօրինի հարստություն կուտակողներ: Եվ իրենք պետք է ընտրեն՝ բացահայտե՞լ, թե՞ գաղտնի պահել, բայց բացահայտվելու դեպքում պատժվել: Իսկ ապօրինի հարստությունը պետք է ապացուցվի միայն դատարանի որոշմամբ:

https://armtimes.com/hy/read/88159