ՀՀ Տավուշի մարզի ՇՊԱԿ-ի և Իջևանի քաղաքապետարանի միջև կնքված փոխընբռնման հուշագիրը տալիս է իր դրական արդյունքները

30.09.2009թ. Իջևան համայնքի ավագանու ութ անդամներ Իջևանի քաղաքապետից խնդրել են տրամադրել իրենց 01.01.2005-30.09.2009թթ. ընկած ժամանակահատվածի ընթացքում Իջևանի ավագանու նիստերի վավերացված արձանագրությունների պատճեները: Իջևանի քաղաքապետը մերժել էր տրամադրել վերը նշված տեղեկատվությունը:
Ապարդյուն փորձերից հետո 20.10.2009թ. Իջևանի ավագանու երկու անդամներ դիմել են Տավուշի ՇՊԱԿ-ին, խնդրելով աջակցել իրենց` Իջևանի քաղաքապետարանից ստանալու վերոհիշյալ արձանագրությունները: Նույն օրը, Տավուշի ՇՊԱԿ-ը ծանոթանալով ավագանիների պահանջների իրավական կողմին, համոզվելով դրանց իրավաչափության մեջ, գրություն է հղել Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, խնդրելով` տրամադրելԻջևան համայնքի ավագանու 01.01.2005թ-ից հետո կայացած Իջևան համայնքի ավագանու բոլոր նիստերիարձանագրությունների վավերացված պատճեները, քանի որ դրանց չտրամադրումը խախտում է ավագանու անդամների տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Իջևանի քաղաքապետը 26.10.2009թ թիվ 221-09 գրությամբ ՇՊԱԿ-ին պատասխանել է, որ տեղեկատվությունը տրամադրելու համար պահանջվում է լրացուցիչ աշխատանք, ուստի այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Սակայն, մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, Իջևանի քաղաքապետարանից այդպես էլ չստացվեց պահանջվողտեղեկատվությունը: Մի քանի ապարդյուն հիշեցումներից հետո, ՇՊԱԿ-ը ի հանձն առնելով ավագանու անդամների ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով ամրագրված տեղեկատվությունստանալու իրավունքի վերականգնումը, «Տեղեկատվություն տրամադրելու պահանջի վերաբերյալ» հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան: Միայն դատարան դիմելուց հետո Իջևանիքաղաքապետարանից ստացվեց պատասխան, որով Իջևանի քաղաքապետը հայտնում էր, որ Իջևան համայնքիավագանու նիստերի արձանագրությունները զետեղված են Իջևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում: Պատասխանը ստանալուց հետո, ՇՊԱԿ-ը փորձելով ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը նշված կայքից, պարզվեց, որ կայքը նոր է ստեղծվում և այն կանոնավոր չի աշխատում: Եվ բացի այդ, եթե անգամ կայքն ամբողջությամբ պատրաստ լիներ այցելուների օգտագործման համար, ՇՊԱԿ-ը դիմած ավագանու անդամներըպահանջել էին ավագանու նիստերի արձանագրությունների վավերացրած պատճեները, իսկ ինտերնետումտեղադրված արձանագրությունները պաշտոնական փաստաթուղթ չեն հանդիսանում: Ի վերջո ՇՊԱԿ-ի ևքաղաքապետարանի միջև կայացած երկարատև բանակցային գործընթացից հետո, 2010 թվականի մարտի 11-ինԻջևանի քաղաքապետը ընդունելով պահանջի իրավաչափությունը, ինչպես նաև հաշվի առնելով ՇՊԱԿ-ի կողմից գործի լուծման ուղղությամբ ցուցաբերած հետևողական վարքագիծը, ՇՊԱԿ-ին ուղարկեց Իջևան համայնքիավագանու նիստերի արձագանրությունների վավերացված պատճեները: 2010 թվականի փետրվարի 25-ին ՏավուշիՇՊԱԿ-ը գործարկող «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանև Իջևանի քաղաքապետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը տվեց իր առաջին դրական արդյունքը: ՇՊԱԿ-ը հրաժարվեց ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցապահանջից, և խնդիրը լուծվեցարտադատարանական կարգով, ինչը շատ ողջունելի է, և չափազանց կարևոր գործոն` ՇՊԱԿ-ի և քաղաքապետարանի միջև գործընկերային համագործակցություն հաստատելու համար:
Մարտի 12-ին ՀՀ Տավուշի մարզի ՇՊԱԿ-ի գրասենյակում Իջևանի ավագանու նիստերի արձանագրություններիպատճեները հանձնվեցին ՇՊԱԿ դիմած ավագանու անդամներին: