Թեժ գծով մեկ զանգը կանխում է կոռուպցիան

Մշտական բնակավայրի մասին տեղեկանք ստանալը, որը տրվում է տարածքային ինքնակառավարման մարմնի կողմից, կարծես դյուրին գործ է, բայց Հայաստանի արևելյան հատվածում գտնվող Կապան քաղաքի մերձակա գյուղերից մեկի բնակիչ Կարենի* համար ճիշտ հակառակն էր: Բնակավայրի մասին տեղեկանքը Հայաստանում բազմաթիվ գործարքներ կատարելիս պահանջվող առանցքային իրավական փաստաթուղթ է: Այն անհրաժեշտ է, օրինակ, անձնագիր ստանալիս կամ աշխատանքի տեղավորվելիս: Տեղեկանքները պետք է տրամադրվեն անվճար ու առանց որևէ պայմանի: Այդուհանդերձ, երբ Կարենը դիմեց այդ տեղեկանքը ստանալու համար, տեղի պաշտոնյաները մի շարք լրացուցիչ պահանջներ ներկայացրին` իրենց ծառայության դիմաց: Կարենը սրանից եզրակացրեց, որ իրենից կաշառք են ակնկալում: Երբ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաները, ի վերջո, հրաժարվեցին տրամադրել տեղեկանքը, Կարենը զանգահարեց Կապանի Շահերի պաշտպանության և աջակցությանկենտրոնի (ՇՊԱԿ) թեժ գծի անվճար հեռախոսահամարով:

Կապանի ՇՊԱԿ-ը հանդիսանում է Հանրապետության տարածքում գործող Շահերի պաշտպանության ևաջակցության 11 կենտրոններից մեկը, որոնք գործարկվում են տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Կենտրոններ զանգահարող կամ այցելող կոռուպցիայի զոհերն այստեղ ստանում են անվճար իրավական աջակցություն: Հեռախոսով Կարենը կենտրոնի աշխատակիցներին ասաց, որ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաներն անընդհատ նոր պահանջներ են հորինում` ձգձգելով տեղեկանքի տրամադրումը: Կենտրոնի իրավաբաններն անմիջապես կապվեցին տեղական ինքնակառավարման գրասենյակի պաշտոնյաների հետ: ՇՊԱԿ-ի աշխատակիցները պաշտոնյաներին հիշեցրին Հայաստանի օրենսդրության պահանջը, որ մշտական բնակավայրի մասին տեղեկանքները քաղաքացիներին տրամադրվում են անվճար և առանցպայմանների: Այս միակ հեռախոսազանգը բավարար եղավ, որպեսզի Կարենն անմիջապես ստանատեղեկանքը:

ՙՇՊԱԿ-ը մեծապես օգնեց ինձ՚,- ասաց Կարենը: – ՙԱյն օգնեց ինձ խուսափել բյուրոկրատականքաշքշուկից, որի առաջ կանգնում են քաղաքացիներից շատերը՚: Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների և անվճար թեժ գծերի ստեղծման նպատակը հենց կոռուպցիան հաղթահարելու գործում հայաստանցիներին օգնելն է:

* Անունը փոփոխված է