Անձի սոցիալական իրավունքը վերականգնվեց

2011թ. Շիրակի ՇՊԱԿ է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ` 26-ամյա Է. Սիմոնյանը աշխատանքի ընթացքում ստացած խեղման արդյունքում փոխհատուցում ստանալու հարցում գործատուի հետ ծագած վեճի լուծման խնդրանքով:

Գործատուի կողմից գրություն է ուղարկվել Շիրակի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ի նախագահին` Է. Սիմոնյանի աշխատունակության կորստի չափը որոշելու խնդրանքով, որից հետո տրված տեղեկանքի համաձայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը գնահատվել է 60 տոկոս և տեղեկանքի համաձայն ճանաչվել է երրորդ խմբի հաշմանդամ:Սկզբնական շրջանում կազմակերպությունը վճարել է բուժման հետ կապված բոլոր ծախսերը, այնուհետև հրաժարվել է: Գործի ուսումնասիրությունից հետո ՇՊԱԿ-ի կողմից կազմվել է հայցադիմում և ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որի 26.10.2011թ.-ի կայացրած վճռով հայցը բավարարվել է և պարտավորեցվել գործատուին վճարելու աշխատանքային խեղման հետևանքով պատճառված վնասը, բուժման ծախսերը, ինչպես նաև աշխատավարձը` ըստ կորցրած աշխատունակության կորստի աստիճանի։