Վարորդական իրավունքի վկայականը փոխարիվեց

Լոռու ՇՊԱԿ է դիմել Ա. Ե.-ը, ով 1976 թվականին մասնակցելով վարորդական իրավունք ստանալու համար պետական քննություններին` ստացել է վարորդական իրավունքի B և C կարգ: Մինչև ՀՀ Կառավարության կողմից նոր կարգի հաստատումը ավտոմեքենան վարել է հին վարորդական վկայականով:

Արդեն իսկ տեղեկանալով ՀՀ Կառավարության կողմից հաստատած նոր կարգի մասին, շահառուն դիմում է Վանաձորի Ճանապարհային ոստիկանություն, նոր կարգին համապատասխան անվճար հիմունքներով վարորդական իրավունքի վկայականը պլաստիկ քարտի տեսքով ստանալու նպատակով: Ճանապարհային ոստիկանությունում B և C կարգի փոխարեն Ա. Ե.-ին տրվում է միային C կարգի իրավունք, պատճառաբանությամբ, որ արխիվային փաստաթղթերում պահպանված չէ B կարգի վերաբերյալ որևէ տեղեկություն:

ՇՊԱԿ-ի կողմից համապատասխան գրություն ուղղվեց Վանաձորի Ճանապարհային ոստիկանությանը, ինչի արդյուքնում Ա. Ե.-ն վերականգնեց իր վարորդական իրավունքի նաև B կարգը: