Քաղաքացին ստացավ սեփականության իրավունքի պետական գրանցում

2012 թվականի դեկտեմբեր ամսին Լոռու հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել Լոռու մարզի Բազում գյուղի բնակիչ Տաթևիկ Հովհաննիսյանը: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 02.05.1991 թվականի #2 հողի սեփականության իրավունքի պետական ակտի հիման վրա Բազում համայնքում Արթուր Հովհաննիսյանին, ով հանդիսանում է Տաթևիկ Հովհաննիսյանի ամուսինը, սեփականության իրավունքով հատակացվել է 1,07 հա հողատարածք: Հարկ է նշել նաև, որ պետական ակտը համաձայնեցված էր նաև Լոռու մարզի Բազումի համայնքի ղեկավարի հետ:

Տաթևիկ Հովհաննիսյանը հիշյալ տարածքը սեփականաշնորհելու նպատակով դիմում էր ներկայացրել ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որին ի պատասխան սակայն ստացել է գրություն, որտեղ ասվում է, որ Բազում համայնքում գտնվող անշարժ գույք հանդիսանցող հողատարածքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված հիմքերով:

Ելնելով ստեղծված անորոշությունից և ցանկություն ունենալով պայաքարելու իր իրավունքների վերականգնման համար, Տաթևիկ Հովհաննիսյանը դիմեց Լոռու Հակակոռուպցիոն կենտրոն:

Լոռու Հակակոռուպցիոն կենտրոնի կատարած ուսումնասիրությունների և ձեռնարկված աշխատանքների շնորհիվ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը կատարեց Տաթևիկ Հովհաննիսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: