“Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին” ՀՀ օրենքի նախագիծը դրվեց լայն քննարկման

2005թ.-ի փետրվարի 22-ից 23-ը Ծաղկաձորում անցկացվեց “Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին” ՀՀ օրենքի նախագծին նվիրված սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Սեմինարին մասնակցում էին ՀՀ Նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի, Կառավարության ներկայացուցիչներ, մի շարք նախարարությունների ու պետական ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից:
Մասնակիցների կողմից կատարվեցին մի շարք դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա նախագծում կատարվեցին լրացումներ, ինչպես նաև հոդվածների որոշ կետեր հանվեցին նախագծից: Սեմինարին մասնակցեց նաև ՀԵԻԱ անդամ, ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի ղեկավար Արամայիս Մելքոնյանը: Վերջինիս կողմից կատարված առաջարկությունները ընդունվեցին կազմակերպիչների կողմից: