Հանդիպում ՀԵԻԱ-ի գործընկեր Հոլանդական “ՔորդԷյդ” կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի բաժանմունքի ծրագրի պաշտոնյայի հետ

05.03.2005թ.-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը Գյումրիում հանդիպեց ՀԵԻԱ-ի գործընկեր Հոլանդական “ՔորդԷյդ” կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի բաժանմունքի ծրագրի պաշտոնյա Բերթ վան Ռույթենբիքի հետ: Հանդիպման ընթացքում ՀԵԻԱ-ի նախագահը Բերթ վան Ռույթենբիքին տեղեկատվություն տրամադրեց ՀԵԻԱ-ի ներկա գործունեության և ապագա պլանների վերաբերյալ: Հոլանդական “ՔորդԷյդ” կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի բաժանմունքի ծրագրի պաշտոնյան ՀԵԻԱ-ի նախագահին տեղեկացրեց ներկայումս “ՔորդԷյդ”-ի կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: