ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը, որին մասնակցում է նաև ՀԵԻԱ-ն

2005թ.-ի մարտի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի` սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկման հերթական նիստը, որը նախագահում էր ԱԺ փոխնախագահ, ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Նիստին մասնակցում էին միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը: Հանձնաժողովը քննարկեց սահմանադրական փոփոխություններիերեք նախագծերի` “Հանրապետության նախագահը”, “Օրենսդիր իշխանությունը” եւ “Գործադիր իշխանությունը” գլուխները: Նիստին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը: