Տեղի ունեցավ “Այլընտրանքային քրեական պատիժների կիրառումը Հայաստանում” հրապարակման շնորհանդեսը

2005թ.-ի մարտի 16-ին Երևանի “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և “Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ” կազմակերպության կողմից կազմակերպված “Այլընտրանքային քրեական պատիժների կիրառումը Հայաստանում” հրապարակման շնորհանդեսը: 2004թ.-ի ամռանն իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների վրա հիմնված այս հրապարակումը նվիրված է Հայաստանում ազատազրկում չենթադրող քրեական պատիժների կիրառման հիմնահարցերին և դրանց հնարավոր լուծումներին: Շնորհանդեսին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: