Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2003թ.-ի ինքնագնահատում

Սույն թվականի հունվարի 31-ին և փետրվարի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2003թ-ի ինքնագնահատումը: Ինքնագնահատման գործընթացը կազմակերպվեց և անցկացվեց ՀԵԻԱ անդամներ Արտակ Սարիբեկյանի, Լիանա Հարությունյանի և Արտյոմ Փիլոյանի կողմից, ովքեր Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի կողմից հատուկ վերապատրաստում էին անցել ինքնագնահատման գործընթացի կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Նրանց աջակցում էր Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի կազմակերպությունների զարգացման խորհրդատու Մարիա Հովումյանը: Ինքնագնահատմանը մասնակցեցին կազմակերպության շուրջ 40 անդամներ, կամավորներ, աշխատակազմի անդամներ, մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ` դիտորդի կարգավիճակով:
Ինքնագնահատման արդյունքների ամփոփման արդյունքում կազմվեց կազմակերպության զարգացման մեկամյա պլանը: