Համագործակցություն ՀՀ առողջապահության նախարարության հետ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում 2004թ.-ի փետրվարի 18-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահը, փոխնախագահը և “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” միջազգային փորձագետը հանդիպեցին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքները, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առողջապահության ոլորտում մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ հրատարակել 2 տեղեկատվական թերթիկ և հեռարձակել 4 ռադիոհաղորդում: